Մայրենի

Ա․ Խնկոյան «Ագռավն ու խոզը»

Մի դարավոր կաղնու տակ
Խոզը ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտվեց,
Որ ցած ընկավ ու փռվեց:
Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
Ի՞նչ ես անում, այ անգետ, —
Ագռավն ասաց վերևից: —
Խա՞ղ ես անում ծառի հետ,
Կչորանա արևից:
Չորանում է` չորանա,
Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:
Այ ապերախտ կենդանի,
Ով քեզ նման վիզ ունի`
Իր կույր աչքով չի տեսնի,
Որ կաղինը հյութալի
Լոկ այս ծառն է ձեզ տալի, —
Ագռավն ասավ խոզուկին,
Էն կախ գլուխ կուզիկին:

 

Առակից դուրս գրիր այն քառատողը, որտեղ կա՝ չորանա, զորանա, ունենամ, գիրանամ բառերը:

Չորանում է` չորանա,
Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:

Գրի՛ր բառեր որոնք սկսվում են օ և ո տառերով:

­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­__Օդանավ,օր, օդ, օգուտ, օրագիր, օձ, օրորոց, օղակ, օղ։ 

 Ոսկոր, որդ, որթ, ոսկի, որսորդ, ոլորվել, ոտք։

 

Նախադասությունը լրացրո՛ւ:

Իմ գնդակը գլորվում է, որովհետև  ձեռքիցս ընկավ:

Ընկերս եկավ մեր տուն, որ   միասին  խաղանք:

Թռչունները չվում են տաք երկրներ, որովհետև   աշուն   է   եկել:

 

Հետաքրքիր է իմանալ:

Ինչպես է երկրի վրա առաջացել ջուրը

Գիտնականների մի մեծ խումբ կարծում է, որ Երկիր մոլորակը միլիոնավոր տարիներ եղել է առանց ջրի: Հետո, դարձյալ միլոնավոր տարիների ընթացքում մեր մոլորակը տիեզերքից ենթարկվել է բազմաթիվ <<ռմբակոծությունների>>, այսինքն, հազարավոր երկնաքարեր են ընկել մեր մոլորակ: Այդ երկնաքարերը պատված են եղել սառույցով, և, ընկնելով Երկրի վրա, սառույցը հալվել է ու դարձել ջուր: Այս տեսակետն, իհարկե, վերջնական ապացուցված չէ: Գիտնականներն անգամ փորձում են հասնել տիեզերք,  վերցնել երկնաքարերի սառույցի  նմուշն ու դրա բաղադրությունը համեմատել մեր ջրի հետ: Միայն այդ համեմատությունը կարող է վերջնական պատասխան տալ այդ հարցին:

 

 

Մայրենի

Ագռավը ու աղվեսը

Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։
Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը,
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։

—Ինչքան լավն ես,
Ես քո գերին
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին։
Մի դու մտիկ,
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին։
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայնն էլ կըլի հրեշտակի։
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի։
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց։ Continue reading “Ագռավը ու աղվեսը”