Մայրենի

Մոլորված եղեվնին

Կար մի  երեխա։ Նա  ամբողջ  օրը  ձնագնդիկ  էր  խաղում  և  ձնեմարդ  պատրաստում։Մի  օր այնքան  խաղաց,որ  ձյունից   էլ ոչինչ չմնաց։ Բայց  նա  գնաց սար, որ  խաղա բայց  մոլորվեց։  Այնտեղ  նա  հանդիպեց  մի  փոքրիկ   կանաչ եղևնու։ Տղան նստեց եղևնու տակ և սկսեց լաց լինել։ Եղևնին տղային հարցրեց․

—Ինչո՞ւ ես լաց լինում։

-Ես եկա, որ ձյուն տանեմ և մոլորվեցի,-պատասխանեց տղան։

Եղևնին խոստացավ տղային օգնել։ Տղային ասաց, որ թաքնվի իր ճյուղերի տակ, որ չմրսի։ Տղան թաքնվեց եղևնու տաք ճյուղերի տակ։ Առավոտյան տղան լսեց, որ եկան ինչ-րո մարդիկ, շարժեցին եղևնին և տարան։ Երբ մարդիկ եղևնին տարան ներս, եղևնին բացեց իր ճյուղերը և ճյուղերի տակից դուրս եկավ այդ տղան։ Բոլորը զարմացան, իրենք փնտրում էին այդ տղային։ Տղան շատ ուրախացավ։ Նա զարդարեց եղևնուն և շնորհակալություն հայտնեց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով