Մենք այսօր անգլերեն սովորեցիք։ Մայրենիից քարտեզագրել սովորեցինք։ <<Կտիկ>> անունով խաղ խաղացինք, որի մեջ օգտագործեցինք ընկույզ։ Ետ եկանք դասարան և երկարօրյան սկսվեց։
Day: 11.01.2022
Քարտեզագրում
Մենք google maps ծրագիրով սովորեցինք քարտեզագրել։Ես քարտեզագրեցի Երևանից Աշտարակ ճանապարհը, տևում է 24րոպե, 20,2 կմ ։
Աշտարակ քաղաքի մասին
Աշտարակ քաղաքը գտնվում է Արագածոտնի մարզում, Աշտարակով է հոսում Քասախ գետը, այն քաղաքը բաժանում է աջ և ձախ մասերի։ Աշտարակը հայտնի է իր վանքերով և եկեղեցիներով Դրանք են՝ Մարինե, Ծիրանավոր, Սպիտակավոր, Կարմրավոր և Սուրբ Սարգիսը։ Աշտարակում մի քանի կամուրջ կա, դրանցից առավել հետաքրքիր են 7-րդ դարում կառուցված քարե կամուրջը և ճոպաններով կախված կամուրջը։ Աշտարակում է ծնվել գրող Պերճ Պռոշյանը և Գևորգ Էմինը։ Աշտարակի խորհրդանիշներից է ընկույզը, ծիծեռնակը և ձորը։ Բոլորիդ սիրով հրավիրում եմ իմ ծննդավայր Աշտարակը տեսնելու։