Մայրենի

Ֆուտբոլ խաղացող դդումը

Լինում է ,չի լինում մի  դդում  է  լինում։ Նա մի օր  իր ընկերներ- դդումների հետ որշում են ֆուտբոլ խաղալ։ Նրանք բոլորը կլոր էին և դեղին։ Նրանց գնդակն էլ էր դեղին։ Երբ նրանք սկսեցին վազվզել գնդակի հետևից, սկսեցին շփոթել, ո՞րն է դդում որը՝ գնդակ։ Դդումներից մեկը ասում է․

-Եկեք գնդակը ներկենք տարբեր գույներով, որ խաղալիս չշփոթենք։

Բոլորը համաձայնվում են, բայց ներկեր չեն ունենում։ Նրանք մի նկարչի են ճանաչում։ Որոշում են գնալ նրանից ներկեր խնդրել։ Նկարիչը համաձայնում է տալ ներկերը, բայց խնդրում է իր համար գեղեցիկ ծաղիկներ բերեն, որոնք նա դեռ չի նկարել։ Դդումները տեսել էին, որ նկարիչը իրենց ծանոթ բոլոր ծաղիկները նկարել է։ Նրանք նկարչին նվիրում են դդմի սերմեր։ Նկարիչը շատ է զարմանում, բայց դդումներն ացում են, որ եթե նկարիչը ցանի և լավ խնամի սերմերը նրանք շատ գեղեցիկ ծաղներ կդառնան։ Նկարիչը ուրախանում է և դդումների գնդակը գույնզգույն ներկում է։

Ես և շրջակա աշխարհ

Հայկական գորգերի զարդանախշեր

Հայկական գորգերը ներդաշնակ գունավորումներ են ունեցել շնորհիվ կարմիրի, սպիտակի, կապույտի, կանաչի, դեղինի և դրանց տարատեսակների: Դեղին գույնը ստացել են դեղնածաղկից, կարմիր գույնը՝ որդան կարմիրից, ինչպես նաև տորունի արմատներից, կանաչ գույնը՝ ընկույզի կեղևներից, որից կարելի էր ստանալ նաև շագանակագույնի երանգները:

Թանգարան գնալիս մենց իմացանք, որ կան ընտանեկան գորգեր, որոնց ամեն մի շարքը գործել է ընտանիքի անդամներից մեկը։ Իսկ այն գորգերը, որոնք օձաձև նախշերով էին, կոչվում են վիշապագորգ։

Մեր տանը ևս կա ձեռագործ գորգ։ Ահա այս գորգը գործել է իմ հայրիկի տատիկը։