Մայրենի

Տերն ու ցորենը

Մի անգամ ցորենը իր տիրոջը հարցրեց․

—Տե’ր, քո մշակած բույսեչրից ո՞րն է ամենաօգտակարը։

Տերը պատասխանեց, որ ամենաօգտակարը ելակն է։Ելակը շատ քաղցր է և տարին երկու անգամ բերք է տալիս։Իսկ ցորենը ասաց․

—Բայց ելակը հատապտուղ է։Ելակը չես կարող երկար պահել։ Մի թփից կարող ես հավաքել ընդամենը տասներկու ելակ։Իսկ իմ մի հատիկը մի հասկ ցորեն է տալիս,  որը կարող ես ամբողջ ձմեռ պահել։Ես կերակրում եմ շատ  կենդանիների։Իմ հատիկներից կարող ես ալյուր ստանալ և հաց թխել։Տերը պատասխանեց․

—Դու շատ ճիշտ ես ասում,  մենք չենք կարող առանց հացի ապրել։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով