Մայրենի

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

-Ի՞նչդ է ցավում:
-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
-Քույրի՛կ,- ասաց առյուծը, ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները, բառարանի օգնությամբ բացատրի՛ր դրանք։

մոտալուտ-Մոտ ժամանակներում սպասվող, մոտակա

սաստիկ -Ուժգին, խիստ, շատ

օր ու արև չտեսնել-լավ օր չտեսնել

ձեռք բարձրացնել-ծեծելու սպառնագին շարժում անել, ձեռքով խփել՝ ծեծել

արարած-(կրոնական) Այն ամենը, որ ստեղծված է աստծու կողմից:

ներողամիտ- Զիջող, զիջողամիտ,  բարեսիրտ, բարեհոգի, անհիշաչար, համբերատար,

շունչը փչել-մահանալ

2. Բացատրի՛ր տեքստում ընդգծված արտահայտությունը։

շունչը փչել- Մահանալ

3. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:

    Այս առակի գլխավոր հերոսը առյուծն է։ Նա խելացի է, ուժեղ և արագավազ։

4. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ առակի ասելիքը։

      Այս առակը ասում է, որ ամեն մեկը պետք է իր տեղն իմանա և իրեն ուրիշների հետ չհամեմատի։

5. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Լրացուցիչ աշխատանք

Քո հորինած առակը ձայնագրի՛ր և համապատասխան նկարները համադրելով աուդիոգիրք պատրաստիր:

      Մի անգամ արծիվը ընկնում է թակարդը և խճճվոում ։ Նրան է մոտենում ճնճղուկը և հարցնում․

-Ի՞նչ է պատահել։

 Արծիվը պատասխանում է, որ խճճվել է և չի կարողանում թռնել։

Ճնճղումը զայրանում է և ասում․

— Թող այն մարդիկ, ովքեր թակարդ են դրել, իրենք ընկնեն թակարդը։  Չի կարելի նեղացնել ինձ և քեզ նման հզոր թռչուններին։

  Արծիվը ոչինչ չի ասում։ Նա ազատվում է թակարդից և սլանում ամպերից վեր։ Ճնճղուկը ուզում է հասնել նրան, բայց չի կարողանում։

Արծիվն ու ճնճղուկը — YouTube

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով