Երգ

Տեարնընդառաջի պարերգեր

Հոպ, թռի, հոպ, հոպ, թռի
Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի
Վարսո ջան․
Խնձոր ե ծառի վրա,
Հայկո ջան,
Ծաղիկ ես սարի վրա,
Վարսո ջան․
Անուշ տաղ ասող կաքավ,
Հայկո ջան,
Կանգնել ես քարի վրա,
Վարո ջան․
Ախպեր ունեմ՝ գառնարած,
Հայկո ջան,
Պարի միջին շվարած
Վարսո ջան․

 

ՏԵՐԸՆԴԵԶ

Տերընդեզ, դարմանը կես,

Առ հաց ու կես՝ ելիր գեղես,

Տերընդեզ, մըխի դին տես,

Մե փութ ցանես՝ հազար քաղես:

Տերընդեզ, դարմանը կես,

Առ մանգաղը, ել խոտի դեզ,

Տերընդեզ, մըխի դին տես,

Մե փութ ցանես՝ հազար քաղես:

Տերընդեզ, փեշդ վառե,

Օր ազատվես օձէ, չարէ,

Տերընդեզ, մըխի դին տես,

Մե փութ ցանես՝ հազար քաղես:

 

Հան հան հան հանինա
Հան հան հան հանինա
Հան հան հան հանինա
Հանինա, նինա, նինա
Հան հան հան հանինա
Հան հան հան հանինա
Հան հան հան հանինա
(Նինա, նինա)

Սասնա կելներ բարակ ծուխ
Հանինա, նինա, նինա
Հանինա ես ու դու
Յարուգ մ’ունիմ Բուլանուխ
Հանինա, նինա, նինա
Հանինա վառա ես
Սասնա կելներ բարակ ծուխ
Հանինա, նինա, նինա
Հանինա ես ու դու
Յարուգ մ’ունիմ Բուլանուխ
Հանինա, նինա, նինա
Հանինա վառա ես

Հանինա, նինա, նինա
Հանինա, նինա, նինա
Հանինա ես ու դու
Հանինա, նինա, նինա
Հանինա, նինա, նինա
Հանինա վառա ես:

Դու պզդիկիս բարով մեծնաս
Հանինա, նինա, նինա
Հանինա ես ու դու
Խորոտիկ նոր հարս դառնաս
Հանինա, նինա, նինա
Հանինա վառա ես
Դու պզդիկիս բարով մեծնաս
Հանինա, նինա, նինա
Հանինա ես ու դու
Խորոտիկ նոր հարս դառնաս
Հանինա, նինա, նինա
Հանինա վառա ես

Հանինա, նինա, նինա
Հանինա, նինա, նինա
Հանինա ես ու դու
Հանինա, նինա, նինա
Հանինա, նինա, նինա
Հանինա վառա ես
Հանինա, նինա, նինա
Հանինա, նինա, նինա
Հանինա ես ու դու
Հանինա, նինա, նինա
Հանինա, նինա, նինա
Հանինա վառա ես

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով