Բնագիտություն

Գյուղատնտեսություն

Ի՞նչ բույսեր գիտես, որ աճեցնում է մարդը: Ի՞նչ ընտանի կենդանիներ գիտես, ի՞նչ է ստանում մարդը նրանցից:

Գյուղատնտեսությունը տնտեսու­թյան խոշոր ճյուղերից է: Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ: Երկրագնդի տարբեր վայրերում մշակվում են տարբեր բույսեր և բուծվում տարբեր կենդանիներ: Օրինակ՝ Հայաստանի բնական պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի մեզ մոտ աճի արմավենի կամ նարինջ: Դրա փոխարեն մեր երկրում աճում է հյութալի ծիրան, դեղձ, խնձոր և այլն:

Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:

Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում է` որպես սննդամթերք։ Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, բամբակից և վուշից՝ թել:Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կար­տոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝  խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ .տեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:

Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:

Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրա­գործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե’ մեկով, և թե’ մյուսով: Նրանց էլ  սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):

Բնագիտություն

Ֆլեշմոբ

1․ Ինչպիսի՞ հատկություններ ունի ջուրը: Փորձենք պարզել այն մի քանի պարզ փորձերի միջոցով՝

ա/ Բաժակի մեջ ջուր լցնենք ու մեջը մի որևէ իր գցենք: Երևու՞մ է թե ինչ ենք գցել: Այսինքն՝ ջուրը ․․․։

բ/ Հոտ քաշենք ու համտեսենք ջուրը և կհամոզվենք, որ այն ․․․

գ/ Ջրով բաժակի մեջ մի գդալ շաքարավազ լցնենք ու խառնենք: Ու՞ր կորավ շաքարը։ Մի կում անենք և կհամոզվենք, որ ․․․

Ա/ Ջուրը թափանցիկ է, գույն չունի։
Բ/ Ջուրը համ և հոտ չունի
Գ/ Շաքարավազը լուծվել է ջրում և ջուրը քաղցրացել է։
2․ Բնության մեջ  ջուրը  ի՞նչ վիճակներով է հանդիպում:
Հեղուկ՝ գետերի ու ծովերի ջրերը, անձրևը։ Պինդ՝ սառույցը, ձյունը, կարկուտը։, գազային գոլորշին, մառախուղը։
3. Վերցրեք մի բաժակ ջուր (ոչ լիքը), նշեք ջրի սկզբնական չափը  և  դրեք սառցախցիկը: Որոշ  ժամանակ հետո դիտարկեք,  ի՞նչ  փոփոխություն  է տեղի ունեցել, համեմատեք այն ջրի սկզբում նշված  չափի հետ:
Երբ ջուրը դրեցինք սառցախցիկը, այն սառեց ու սառույց դարձավ։ Երբ ջուրը սառեց, նշված չափից շատացավ։
4.  Վերցրեք մեկ բաժակ ջուր (նշեք բաժակում եղած ջրի մակարդակը) լցրեք թասիկի մեջ ու դրեք եռալու: Մի քանի րոպե եռալուց հետո բռնիչով ծնողի օգնությամբ զգուշությամբ վերցրեք թասիկն ու լցրեք  այն նույն բաժակի մեջ: Ի՞նչ կարող ես ասել, ինչո՞ւ այդպես եղավ։ Նկարագրե՛ք, ջուրը պակասեց, թե՞  ավելացավ:

Ուշադրություն! Փորձը կատարել մեծահասակների օգնությամբ։
Ժուրը մի քանի րոպե եռալուց հետո պակասել էր,երբ ժուրը եռում է այն գոլոշանում է և պակասում
5. Փորձարարական առաջադրանք․

«Կարթ սառույցի համար»․
Փորձի ընթացքը և նկարագրությունը

ա/ սառույցի կտորը գցիր բաժակի մեջ;

բ/ թելի մի ծայրն անմիջապես իջեցրու սառույցի վրա, իսկ մյուս ծայրը հանիր բաժակից   դուրս;

գ/ այն մասում որտեղ թելը հպվում է  սառույցի հետ, մի փոքր աղ ցանիր և  սպասիր 3-5 րոպե;

դ/ բռնիր  թելի  դրսի  ծայրից և  դուրս  քաշիր  սառույցը:

Կարո՞ղ ես բացատրել, թե ինչ կատարվեց․․․

Подпись отсутствует

Աղ լցնելուց մի քանի րոպե հետո թելը կպել էր սառույցին։
Բնագիտություն

ՀՀ մարզեր և մարզկենտրոններ

Տավուշ-Տավուշի մարզ-մարզկենտրոնը՝Իջևան

Լոռու մարզ-մարզկենտրոնը վանաձոր

Շիրակի մարզ-մարզկենտրոնը Գյումրի

Արագածոտնի մարզ-մարզկենտրոնը Աշտարակ

Գեղարքունիքի մարզ-մարզկենտրոնը Գավառ

Արարատի մարզ-մարզկենտրոնը Արտաշան

Արմավիրի մարզ-մարզկենտրոնը Արմավիր

Կոտայքի մարզ-մարզկենտրրոնը Հրազդան

Սյունիքի մարզ-մարզկենտրոնը կապան

Վայոց ձոր մարզ-մարզկենտրոնը Եղեգնաձոր

Բնագիտություն

Ֆիզիկական և Քիմիական երևույթներ

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են բնական երևույթներ: Երևույթները կարող են լինել ֆիզիկական և քիմիական:

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Երբ տեղի է ունենում ֆիզիկական երևույթ, փոփոխության կարող են ենթարկվել  նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը և կառուցվածքը անփոփոխ են մնում: Նոր նյութեր չեն առաջանում  նյութը հալեցնելիս, եռացնելիս, մանրացնելիս, պնդանալիս, մագնիսանալիս և այլն:
 

Ֆիզիկական երևույթների  օրինակներ են՝ 

Շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի կտրելը, ջրի եռալը, մոմի և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:

Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում:

Քիմիական երևույթների օրինակներից են՝ երկաթի ժանգոտվելը, կաթի թթվեը

Բնագիտություն

Մայրցամաքներ , օվկիանոսներ

75394-004-D63D96A5

Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ:

երկրի ամբողջ տարածքը կազմում է 510մլն կմ է, որից ցամաքի տարածքը կազմում է 29 % ։

Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք: Եվրսաիա ,Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:

Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:

Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:

Օվկիանոսը ահռելի աղի ջրի զանգված է, ջրոլորտի հիմնական բաղադրիչը։ Երկրագնդի մակերևույթի մոտ 70 %–ը (մոտ 361 միլիոն կմ²) ծածկված է օվկիանոսով ունենք 4 օվկիանոսներ ՝ Խաղաղ օվկիանոս , Ատլանտյան օվկիանոս, Հնդկական օվկիանոս, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս ։

Ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը:
Մակերեսը 52.990 մլն կմ² է, որը կազմում է ընդհանուր ցամաքի 36%:
Բնակչությունը՝ 4.8 միլիարդից ավել է, որը կազմում է ընդհանուր բնակչության ¾ մասը:

Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում, ընդ որում Եվրասիայի կղզիների մի մասը գտնվում է Հարավային կիսագնդում:

Իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. Եվրոպա և Ասիա: Բնության առումով Եվրոպայի և Ասիայի մեջ կտրուկ սահման գոյություն չունի:

Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում`   Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով, արևմուտքում`   Ատլանտյան օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով:

Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ. կմ, հյուսիսից հարավ `   8 հազ. կմ, մակերեսն է՝ 53.4 մլն. կմ: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է:

Եվրասիայում է գտնվում՝

  • Երկրագնդի ամենաբարձր լեռը`   Ջոմոլունգման(Էվերեստ)8848մ
  • ամենախոշոր լիճը`   Կասպից ծովը և ամենախորը`   Բայկալը,
  • մակերեսով ամենամեծ լեռնային համակարգը`   Տիբեթը,
  • ամենամեծ թերակղզին` Արաբական,
  • ամենամեծ աշխարհագրական շրջանը`   Սիբիրը,
  • ցամաքի ամենացածր կետը` Մեռյալ ծովի խորշը:

 

Top
Զանցել գործիքագոտուն