181. Բացատրի´ր, թե —ցի ածանցով կազմված բառերը ո՞ր դեպքում են մեծատառով գրվում:
Մովսես Խորենացին գրի է առել մեր նախնիների մասին պատմող առասպելներն ու դարերի միջով հասցրել մեզ:
Գայլ Վահանը Ղազար Փարպեցու ամենասիրելի հերոսն է:
Առակներն ընտրված էին Վարդան Այգեկցու «Աղվեսագրքից»:
Գրիգոր Նարեկացու մասին մի ավանդույթ պատմում է, թե նա ինչպես է կյանք տվել ու թռցրել եփած աղավնիներին:
Անանիա Շիրակացին էլ յոթերորդ դարում է քննել տիեզերքը:
Բոլոր որինակներում ցի ացանցով կազմված բառերը հատուկ անուններ են
182. Բացատրի՛ր, թե ընդգծված հատուկգոյականները ի՞նչ բառերից են առաջացել:
Մեր բակի ամենաուրախ աղջիկը Շուշանն է: ծաղկի տեսակից
Աշոտ Երկաթի մասին նոր գիրք եմ ուզում կարդալ: երկաթ բառից
Ամբողջ պատմության մեջ Ձախորդ Փանոսը ոչ միանգամ մեղավոր չի՞ լինում, ի՞նչ է: ձախորդ
Դավթի հայրն էր Առյուծ Մհերը: առյուծ
Փիլիսոփա և բանաստեղծ Հովհաննես Երզնկացին աշակերտել է ժամանակի համբավավոր գիտնական Վարդան Արևելցուն: երզնկացին Արև
Նեղոսի արեմտյան ափին՝ Արքաների հովտում, հին Եգիպտոսի ճարտարապետական հուշարձանների մի ամբողջ թանգարան է պահպանվել:Արքա
183. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:
Նրա պապը սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին;
Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին:
էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է:
Գրքի հերոսը մի փոքր տղա է:
«Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը:
Գտածը պղնձե մատանի էր:
Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է Պղնձահանք կոչվող վանքը:
Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը:
Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական գանձասար էր:
Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ուարվեստը:
Պետրոսն առաջինը հասավ կայանին:
Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:
184. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը:
Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանաց, խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար:
Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան:
Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ:
185. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցինպատասխանող գոյականներով:
Փիսկիը (ի՞նչը) մռմռում էր. երեի նեղացրել էին:
Երեխան (ո՞վ) նվնվում էր. երևի նեղացրել էին:
Նարեկը (ո՞վ) ցատկեց ցանկապատից դուրս:
Շունը (ի՞նչը) ցատկեց ցանկապատից ղուրս:
Կատուն (ինչը) ճանկռել է տատիկի ձեռքը:
Արփին (ո՞վ) ճանկռել է տատիկի ձեռքը:
Առարկա ցույց տվող բառերը գոյականներ են:
Պատասխանում են ո՞վ, ի՞նչ հարցերին:
Գոյականները լինում են հատուկ և հասարակ: Հատուկ անունը առարկաներից ամեն մեկին տրվող առանձին անունն է և սկսվում է մեծատառով: Հասարակ անունը առարկաներին տրվող ընդհանուր անուն է և սկսվում է փոքրատառով:
Մարդկանց տրվող հատուկ և հասարակ անունները անձ ցույց տվող գոյականներ են և պատասխանում են ո՞վ հարցին: Մնացած բոլոր գոյականները պատասխանում են ի՞նչ հարցին: