Մաթեմատիկա, Մայրենի, Ուսումնական ճամփորդություն

Բանաստեղտություններ

ԳՈՒԹԱՆԻ ԵՐԳԸ

Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շուռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է աստված, հորովե՜լ։

Քաշի՛, եզը, ուսիդ մատաղ,
Քաշի՛, քաշենք, վար անենք,
Ճիպտի՛ն արա, քըշի՛, հոտաղ,
Մեր սև օրին ճար անենք։

Պարտքատերը գանգատ գնաց,
Քյոխվեն կըգա, կըծեծի,
Տերտերն օրհնեց, անվարձ մնաց,
Կըբարկանա, կանիծի։

Էն օրն եկան թովջի արին,
Հարկ են ուզում տերության.
Ի՞նչ տամ կոռին ու բեգյառին…
Վարի՛, վարի՛, իմ գութան։

Ձեռըս պակաս, ուժըս հատած,
Հազար ու մի ցավի տեր,
Ինձ են նայում մերկ ու սոված
Մի տուն լիքը մանուկներ։

Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շո՛ւռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյա՜լ է աստված, հորովե՜լ։

Հունձք կը ժողվեմ…

Հունձք կը ժողվեմ մանգաղով,
― Լուսնակը յարս է―
Ակոս ակոս ման գալով,
― Սիրածս հարս է:

Գլխեբաց եմ ու բոպիկ,
― Անո՜ւշ են հովեր―
Արտերուն մեջ թափառիկ,
― Մազե՜րն են ծովեր:

Ցորեն, կակաչ, կարոտով,
― Կաքավը կու լա―
Կապեցի մե՛կ նարոտով,
― Ձեռքերն են հինա:

ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂՈՒՄ

Լուսընկա գիշեր, Երկինքը պայծառ, Անհամար աստղեր Ցոլցլում են վառ։

Քընած է արդեն Հովտի մեջ գյուղը, Մըթնած ու լուռ է Գյուղացու հյուղը։

Հոգնած գյուղական Ընտանիքն ահա Սրահում, կալում, Կամ կըտրի վրա։

Երկընքի դիմաց Գրկված են քընած, Վերևիցն, ասես, Ժըպտում է աստված։

Հ.Թումանյան

ԴԺԱՐ ՏԱՐԻ

Վարի՛, գութան ջան, վարի՛,
Շատ է դըժար էս տարի.
Պապին տարան քյոխվի դուռ,
Հարկ են ուզում.— տո՛ւր հա, տո՛ւր…
— Կըտամ, քյոխվա, փող չունեմ։
— Չունե՞ս, Շեկոն կըտանեմ։
— Ամա՜ն, քյոխվա, քեզ ղուրբան,
Շեկոն գընա թող գութան,
Գարնան անենք վար ու ցանք,
Կալը կալսենք, բերենք տանք։
Գարունքը ետ դառավ էլ,
Գութան լըծվեց— հորովե՜լ…
Վարի՛, գութան ջան, վարի՛,
Դատենք ցորեն ու գարի,
Տանենք ածենք քյոխվի փեշ,
Որ չըտանի մեր գոմեշ։

ՀամոՍահյան -Իմպապը

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:

Մայրենի, Ուսումնական ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Էջմիածին

Այսօր մենք գնացել էինք  Էջմևիածին՝  դիտելու ամանորյա ներկայացում։ Ներկայացումը Գրինչի մասին էր, որը շատ փոքր սիրտ ուներ և նա ուզում էր գողանալ Սուրբ Ծնունդը։ Գրինչը ուզում Էր նվերները գցել անդունդը,  բայց հետո միացավ տոնական երգ և հասկացավ որ Սուրբ Ծնունդը մարդկանց սրտերում է։ Նա հետ վերադարձրեց բոլոր նվերները և ինքն էլ սիրեց նշել Սուրբ Ծնունդը։

Ներկայացումից  հետո մենք գնացինք էջմիածնում զբոսնելու։ Քաղաքը գեղեցիկ զարդարված էր խաղալիքներով և լույսերով։ Տեսանք Էջմիածնի տոնածառը։ Շատ հետաքրքիր և ուրախ օր էր։

Մայրենի, Ուսումնական ճամփորդություն

Ուսումնական ճամփորդություն Արագածում

Մեր դպրոցից մինչև Արագած տևում է 29 րոպեթ 25 կմ։Մենք գնում ենք նրա համար որ նշենք զատիկը  և խաղանք զատկական խաղեր։

Մենք մեր դասարանով գնացինք ճանփորդություն դեպի Արագածի գյուղի դպրոցը։Այնտեղ կար արագիլի բներ, իսկ դպրոցի ամեմն մի ծայրում մի արագիլի բույն կար։ Այնտեղ մենք խաղացինք ձու գլորոցի, ձու պտտոցի, ձվակռիվ և պարան քաշոցի։Հետո մենք քայլելով գնացինք Սթեփանոս եկեղեցի, մոմ վառեցինք։ Արագածի դպրոցում ճաշեցինք և հետո հետ վերադարձանք մեր դպրոց։

Ուսումնական ճամփորդություն

Այցելություն Հովհաննես Թումանյանի տուն թանգարան

19 րօպէ

Հովհաննես Թումանյանի թանգարան, հիմնադրվել է 1953 թվականի ապրիլի 5-ին՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծի մահվան 30-ամյակին։ Թանգարանի ճարտարապետը Գրիգոր Աղաբաբյանն է։

Թանգարանի հիմնադիրը և առաջին տնօրենը բանաստեղծի դուստրն է՝ Աշխեն Թումանյանը։ Թանգարանի ցուցանմուշներն են ձեռագրերի պատճենները, ֆոտոփաստաթղթերը և Թումանյանի ստեղծագործությունների բնօրինակները։ Այստեղ պահվում են ավելի քան 18.000 ցուցանմուշներ։

Թանգարանի առաջին հարկի ցուցասրահներում ժամանակագրական կարգով ներկայացված են Թումանյանի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերը՝ լուսանկարները, նամակները, փաստաթղթերը, ձեռագրերը, հեղինակի հեքիաթների և պատմվածքների թեմաներով ստեղծված պատկերներ։

Երկրորդ հարկը հուշային բաժին է՝ Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանը՝ վեց սենյակներով, նույնությամբ վերարտադրված և ժամանակին եղած կահավորանքով։ Առանձին մեծ սրահում, ցուցադրվում է բանաստեղծի անձնական բացառիկ և բազմաբնույթ գրադարանը՝ 8000 օրինակ տարբեր լեզուներով և տարբեր ազգային, ժանրային բովանդակությամբ գրքերի ընտրանիով։

Ուսումնական ճամփորդություն

Տիկնիկային թատրոնում

Շաբաթ օրը ես և իմ դասըկերները գնացել էինք Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն։ Մենք դիտեցինք «Սուտլիկ Որսկանը» ներկայացումը։   Ներկայացումը շատ հետաքրքիր էր, այնտեղ կաին և՛ դերասաններ, և՛ տիկնիկներ։ Նրանք երգում էին, պարում։ Ներկայացման ընթացքում սուտլիկ որսկանները հիշեցին նաև Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» հեքիթը։ Ես շատ հավանեցի ներկայացումը։

 

Ուսումնական ճամփորդություն

Կոմիտասի տուն- թանգարան

Մենք   երկուշաբթի  գնալու ենք    Կոմիտասի տուն -թանգարան։ Կոմիտասի տուն- թանգարանը  բացվել  է  2015  թվականին,  հունվարի  29 ին։Թանգարանի նախագծի հեղինակն ու ճարտարապետն է Արթուր Մեսչյանը։Մենք  մասնացելու  ենք  «Զար զընգը»  կրթական ծրագրին։

Այնտեղ  մենք  տեսանք   տարբեր   երաժտական  գործիքներ՝  օրինակ   դուդուկ, շվի, սազ, սրինգ և այլն։ Այնտեղ կար մի երաժշտական գործիք, որը ջրի ձայն էր հանում, մի զանգ կար, որի ձայնը երկար ժամանակ լսվում էր։ Նաև  տեսանք  Կոմիտասի արձաներից՝ որոնք  պատրաստված   են  տարբեր  մետաղներից։Կոմիտասը,  երբ  երգ  էր   գրում,  թաքնվում էր։  Նա թաքնվում էր ծառերի հետևում կամ պատուհանների տակ և լսում ինչպես են երգում։ Երբ  անծանոթ   մարդիկ   տեսնում  էին նրան,  ամաչում   էին  ու  չէին  երգում։  

Ուսումնական ճամփորդություն

Մարզական հանդիպում

Ես այսօր իմ ընկերներիս հետ գնացել էի Մայր դպրոց: Մենք մարզականհանդիպում ունեցանք Հյուսիսային դպրոցի սովորողների հետ։ Մենք խաղացինք, հաղթեցինք ուրիշ դպրոցի երեխաներին։Մենք նրանց հաղթեցինք 2/0 հաշվով։

Ուսումնական ճամփորդություն

Անկախության օրը Արայի լեռան բարձունքում

Մենք  անկախության   օրը   գնալու   ենք  Արայի  լեռ՝  բարձունք   հաղթահարելու։

Մենք  գնալու  ենք  Արայի  լեռ դեպի  Ծաղկեվանք։  Մեզ   անրաժեշտ են առաջին բուժօգնության պարագաներ,  սպորտային համազգեստ, ճամփորդական պայուսակ, ուտելիք, լուսանկարչական ապարատ։

Ճանապարհին հանգստանալու ենք խնձորենիների այգում։

Ես անհամբեր սպասում եմ ճամփորդությանը։