Իմ Գրադարանը

Անտեսանելի Տոնինոն

Անտեսանելի Տոնինո գիրքը մի տղայի մասին է Տոնինո անունով։ Տոնինոն դասերը չէր սովորել և շատ էր ուզում լինել անտեսանելի, որ իրեն դաս չհարցնեն և նա դառնում է անտեսանելի։ Ուսուցիչը և դասընկերները իրեն չեն տեսնում և նա սկսում է չարաճճիություններ անել, դասընկերների մազերը քաշել, շուռ էր տալիս թանաքամանները։ Հետո, երբ տրամվայով գնում էր, մի կին իր ծանր պայուսակներով նստում է Տոնինոյի վրա։  Իսկ Կոնֆետի խանութում սկսում է կոնֆետներ ուտել և իր փոխարեն մի պարոնի են մեղաադրում գողության մեջ։

Երբ Տոնինոն տուն է հասնում նրա մայրիկն ու հայրիկը նույնպես չեն տեսնում նրան և շատ են անհանգստանում որ նա ուշանում է։ Տոնինոն էլ չէր ուզում լլինեն անտեսանելի, բայց նրան ոչ ոք չէր տեսնում։ Նա տխուր գնում է նստում բակի նստարանին և սկսում լաց լինել։ Այդ ժամանակ մի պապիկ հարցնում է նրան թե ինչու՞ է լաց լինում։ Այդ ժամանակ Տոնինոնին տեսնում է մայրիկը և կանչում տուն։ Տոնինոն շատ է ուրախանում որ էլի տեսանելի է դարձել և ուրախ վազում է տուն։