Մաթեմատիկա, Մաթեմատիկա 4-րդ դասարան

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

  Տրամաբանական խնդիրներ

  1.  Մի մարդ ապրում է 17-րդ հարկում։ Իր հարկ նա վերելակով կարողանում է բարձրանալ միայն անձրևոտ օրերին, կամ էլ երբ հարևաններից մարդ կա իր հետ, իսկ մնացած դեպքերում նա մինչև 9-րդ հարկ է գնում ու այնտեղից ոտքով է բարձրանում իր հարկ։ Ինչո՞ւ։
  2. Եթե գիշերվա 12։00-ին անձրև է գալիս, ապա կարելի՞ է արդյոք ակնկալել, որ 72 ժամ հետո արևոտ եղանակ կլինի։
  3. Ինչպե՞ս է պետք նետել թենիսի գնդակը, որ այն հետ գա Ձեզ մոտ։
  4. Լուծեք:
    Подпись отсутствует
  5. Լուծեք:
    Подпись отсутствует
  6. Դերձակն ունի 16 մ գործվածք, որից նա օրական կտրում է 2-ական մետր: Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը:
  7. Քանի՞ թիվ կա, որ մեծ է 46-ից և փոքր է 60-ից:
  8.  Երկու եղբայր ծնվել են նույն տարվա նույն օրը, սակայն երկվորյակներ չեն: Ինչպե՞ս բացատրել:
  9. Զինվորները շարք կանգնեցին միմյանցի կես մետր հեռավորության վրա: Ստացվեց 9 մ երկարությամբ շարք: Քանի զինվո՞ր կար։