Մայրենի

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը։

 

Կատվազգիների ընտանիքին պատկանող այս կենդանին ամենախոշոր գիշատիչներից է: Վագրի մարմնի երկարությունը հասնում է մինչև երեք մետրի, իսկ կշիռը մոտ երեք հարյուր կիլոգրամ է

Վագրն ապրում է լեռնային անտառներում: Հրաշալիորսորդ է։ Վազում է արագ և կարող է երկարհետապնդել որսին: Սակայն այդպես ավելի քիչ է պատահում։ Խորամանակ գիշատիչը մեծ մասամբհարձակվում է թաքստոցից․ շերտավորգունավորման շնորհիվ  թաքնվում է թփերի մեջ և նույնիսկ մոտիկից չի նկատվում: Բացի այդ՝ որսում է հիմնականում հիվանդ ու թույլ կենդանիներ։Վագրը որսին հետապնդելիս երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։

Վագրի հզոր ժանիքներ ունի, բայց անգամ թաթի մի հարվածով կարող է որսին սպանել։

Նրա ցատկերը հասնում են հինգ մետրի։

Վագրը հարձակվում է եղջերուների, վարազների, լեռնային այծերի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

Մարդու վրա վագրը հարձակվում է, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել նրա ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում որսն ուտելուն:

Վագրը ունենում է երկուսից չորս ձագ: Ապրում է քսան և ավելի տարի:

Այժմ վագրերի թիվը խիստ կրճատվել է։ Նրանք գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:

Առաջադրանքներ

1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրն ապրում է.
• լեռներում,
• անտառներում,
• անապատներում,
• լեռնային անտառներում

2․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրը կշռում է.

• 500 կգ,
• 1 տոննա,
• 250 կգ,
• 300 կգ:

3․ Ընդգծի´ր սխալ պատասխանը: Վագրը որսանելիս.

• թաքնվում է թփերի մեջ և գաղտագողի է հարձակվում,
• չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում:

4․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:

• Վագրերը ջրից վախենում են և երբեք ջուրը չեն մտնում։
• Վագրերը ջրային կենդանիներ են և ապրում են ջրում։
• Վագրը որսին հետապնդելիս  երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։
• Վագրերը լողալ չեն սիրում և ջուրը մտնում են միայն որսին հետապնդելիս։

5․ Տեքստից դո´ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, թե ինչով է սնվում վագրը, երբ որս չի գտնում։

 

Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով:

 

6․ Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար վագրերի մասին:

Իմացա ,որ վագրները բացի մսից ուտում են մորեխներ,գորտեր և այլն

7․ Գրի´ր հետևյալ բառերի հականիշները.

Արագ-կամաց

Երկար-կարճ

Քիչ-շատ

Հիվանդ-առողջ

 

8․ Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:

երեք, քսան

9․ Ինչպիսի՞ն է վագրը։ Գրի՛ր հատկանիշ ցույց տվող երկու բառ։

Խորամանկ

Գիշատիչ

 

10․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «հրաշալի», «թույլ» բառերը ցույց են տալիս.

1. թիվ,
2. առարկա,
3. գործողություն,
4. հատկանիշ:

 

 

Ստեղծագործական աշխատանք ռոդարիական (երևակայական երկանդամություն) մեթոդով։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով