Մայրենի

ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

1.Տառերի անունները կարդա´:

Ա ա -այբ ​Ժ ժ- ժե​ճճ — ճե        Ռ ռ — ռա

Բ բ-​բեն​ Ի ի — ինի​Մ մ- մեն​Ս ս — սե

Գ գ-​գիմ​ Լ լ- լյուն​Յյ-հի​          Վ վ — վեվ

Դ դ-​դա​ Խ խ – խե​Ն ն – նու​Տ տ — տյուն

Ե ե -​Եչ​ Ծ ծ – ծա​Շշ- շա​Ր ր — րե

Զզ-​զա​Կ կ – կեն​Ո ո — ո (վո)  Ց ց — ցո

էէ-​Է​Հ հ – հո​Չչ- չա  ​ՈՒ ու – ու

Ը ը-​ըթ​Ձ ձ — ձա​Պ պ – պե​Փ փ — փյուր

Թ թ​- թո​Ղ ղ — ղատ​Ջջ-ջե          ֊Քք-քե

Եվ և — և

О о — о

Ֆֆ-ֆե

2.Ինչո՞ւ են հայերեն տառերը միասին «այբուբեն» կոչվում: Ի՞նչ է նշանակում «Այբբենարան»:

Որովետ Հայերեն տառերը միասին կոչվում են այբուբենք քնի որ հայերեն տառերը սկվում են Ա և Բ ց

Այբենարանը առաջին գիրքն է որով մենք սովորում ենք գրելտառերը

3.Տրված տառերն այբբենական կարգով դասավորի´ր: Ո՞ր տառերն են դուրս մնացել:

Ճ, ջ, ժ, ձ, յ, ռ, ր, ց, է, ղ, փ,բ, ս, մ, ո, կ, ը, թ, ծ, վ, գ, ե, ա, ն, ի, տ, հ, պ:

Ա, բ, գ, ե, է, ը, թ, ժ, ի, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, ո, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ։

Դորս են մնացել Դ,զ, լ, խ, շ, չ, ու, ք, և, օ, ֆ  տառերը։

4.Զննի՛ր ուղղագրական բառարանը և պարզի՛ր, թեբառերն ինչպե՛ս (ինչ կարգով) են դասավորված:

Ուղագրական բառարանում բառերը դասավորված են այբբենական  կարգով

5.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Եղինջ, շյուղ, պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա. սրճեփ:

Դարպաս, եղինջ, թակարդ, կաթսա, շյուղ, պատշգամբ, սրճեփ։

6.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Մթերք, մղկտալ, մողես, մխիթարել, մատյան, միլիոն, մրջյուն, մեղավոր:

մատյան, մեղավոր,մթերք,միլիոն, մխիթարել  մղկտալ մողես մրջյուն

7.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Երբևէ, որևէ, այժմյան, դաստիարակ, գաղտնի, ելևէջ, արդուկ, երբեք, գզվռտոց, երախտիք, որևիցե, զվարթ, ականջօղ, բերրի, օրրան, տարրական, մրրիկ, թղթակից, զարթնել, հեքիաթասաց:

Ականջօղ, այժմյան, արդուկ, բերրի,  գաղտնի, գզվռտոց, դաստիարակ, ելևէջ, երախտիք, երբեք, երբևէ, զարթնել զվարթ, թղթակից, հեքիաթասաց, մրրիկ, որևէ, որևիցե, տարրական, օրրան։

8.Այբբենական կարգով դասավորի՛ր՝

ա) սենյակիդ իրերի անունները- աթոռ, հայելի, մահճակալ, պահարան։

բ) սիրածդ գրքերի անունները- Գանձերի կղզին, Հարի փոթերը և փիլիսոփայական քարը,Վինի թուխը և բոլորը բոլորը

գ) անուններն այն առարկաների, որոնք կուզենայիր ունենալ:

9.Մեկ տառ փոխելով տրված բառերից ստացի՛ր նոր բառեր:

Օրինակ՝

որդ — արդ (հիմա), երդ, որբ, որթ, որձ, որմ (պատ), որջ, որս:

Հորդ-հարդ- հարթ-հորթ- ճորթ

հարդ-բարդ- բարձ- դարձ

ուղտ -ուխտ -ախտ -աղտ -արտ- արկ-որկ-որթ- որդ

աղտ- ախտ

գիրք- գիրկ

10.Խմբերից ընտրի՛ր իմաստով մոտ մեկական բառ և զույգեր կազմիր:

Ա. Հնչել, հնչյուն, բարեհունչ, հնչեղ:

Բ. Գեղեցկաձայն, ձայնել, ձայնեղ, ձայն:

Հնչել-ձայնել

հնչյուն-ձայն

բարեհունչ-գեղեցկաձայն

հնչեղ-ձայնեղ

11.Տրված բառերով նախադասություններ կազմի՛ր:

Հնչել, հնչյուն, գրել, գիր:

Երեխաները շտապեցին դասարան, երբ հնչեց զանգը։

Հեռվից լսվում էր երաժշտության հնչյունները։

Արամը հասցրել էր գրել իր բոլոր առաջադրանքները։

Եկեղեցու պատի գրերը ցույց էին տալիս կառուցման թիվը։

12.Նախադասության մեջ ընդգծված բառը փոխարինի՛ր տրվածներից մեկով:

Տառեր, հնչյուններ, գրերը, ձայն:

Հանկարծ ինչ-որ երգի ձայներ լսվեցին: Հանկարծ ինչ-որ երգի հնչյուններ լսվեցին:

Ամեն ինչ լուռ էր, ոչ մի հնչյուն չէր լսվում:  Ամեն ինչ լուռ էր, ոչ մի ձայն չէր լսվում:

Հայերեն տառերը Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել: Հայերեն գրերը Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել:

Անծանոթ գրեր են, չեմ կարողանում կարդալ: Անծանոթ տառեր են, չեմ կարողանում կարդալ:

13.Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել է հնչյունը:

Էջ, էի, էգ, էքսկուրսիա, կես, սեր, տեր, հավերժ, բազե, րոպե:

Է հնչյունը գրվել է է և ե տառերով։

14.Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել o հնչյունը:

Օր, օգուտ, օտար, օղակ, մորեխ, նոր, կտոր, սովորել, պահածո, երեկո, կինո:

Օ հնչյունը գրվել է օ և ո տառերով։

15.Տրված բառերում  ե և ո տառերն ինչպե՞ս են կարդացվում:  Ա. Եղանակ, երազ, երամ, երկիր, երդում, եռալ,եղնիկ:  կարդացվում է յէ

Բ. Ոզնի, ող, որս, ոսկոր, ոստ, որակ, ոտք: կարդացվում է վօ

16. Տրված բառերում և տառն ինչպե՞ս է կարդացվում:

Ա Հարևան, Սևան, հևալ, տերև, կեղև, թև, սև: Կարդացվում է էվ

Բ. Նաև, թեև, և: Կարդացվում է յէվ

17. Տառերը կարդա´ այնպես, ինչպես հնչում են(տառերի անունները մի´ կարդա), հետոպատասխանի´ր հարցերին:

Հայերենն ունի երեսունինը տառ, երեսունվեց հնչյուն.

ա) ո՞ր տառերն են նույն հնչյունն արտահայտում, ա, բ, գ, դ, զ, է, ը, թ, ժ, ի, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ,  չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, ու, փ, ք,  օ, ֆ։

բ) ո՞ր տառերն են մեկից ավելի հնչյունարտահայտում: ո, ե, և տառերը

18.Տրված մտքերից որո՞նք ես ճիշտ համարում(պատասխանելուց առաջ մեկ անգամ ևս կարդանախորդ առաջադրանքները):

ա) Հնչյունը և տառը նույն բաներն են, դրանք իրարիցչեն տարբերվում: սխալ է

բ) Հնչյունը և տաոը տարբեր բաներ են. հնչյունըլսվում և արտասանվում է, իսկ տառը գրվում ուկարդացվում է: ճիշտ է

գ) Տառը հնչյունի նշանն է: ճիշտ է

19.Հայերենի երեսունվեց հնչյունների նշանները(տառերը) գրի՛ր: Ո՞ր տառերը դուրս մնացին:

ա, բ, գ, դ, զ, է, ը, թ, ժ, ի, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ,  չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, ու, փ, ք,  օ, ֆ։

Դուրս մնացին  ե, ո, և տառերը

20.Հատ-հատ արտասանի՛ր տրված հնչյունները(շշուկով կամ բարձրաձայն): Փորձի՛ր պարզել, թե աոաջին և երկրորդ խմբերի հնչյուններն ինչո՞վ ենտարբերվում:

1. Բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ: այս տառերը չենք կարող երկարացնել։

2. Ա, է, ը, ի, օ, ու: արտասանելիս կարեղ ենք երկարացնել

21.Հնչյունների խմբերն անվանի´ր (դրանց անուններդի՛ր) և տրված նախադասությունները լրացրո´ւ:

1. Բ, գ, դ, q, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս,վ, տ, ր, ց, փ, ք, ֆ. սրանք բաղաձայն հնչյուններ են:

2. Ա, է, ը, ի, օ,ու. սրանք .ձայնավոր հնչյուններ են:

22.20-րդ ե 21 րդ առաջադրանքներում տրված  մի խմբի հնչյունները կոչվում են ձայնավոր, մյուս խմբիհնչյունները՝ բաղաձայն: Այդ անունները տեղադրի´րտրված նախադասությունների մեջ:

1. Բ, գ, դ, q, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս,վ, տ, ր, ց, փ, ք, ֆ. սրանք բաղաձայն հնչյուններ են:

2. Ա, է, ը, ի, օ,ու. սրանք ձայնավոր հնչյուններ են:

23. Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր(փակագծում տրված Է, թե քանի՞ հնչյուն կա):

Օրինակ՝

ասեղ (4) — ա, ս, ե, ղ:

Արմատ (5)-ա ր մ ա տ,

երերալ (7)-յ ե ր ե ր ա լ,

երազ (5) յ ե ր ա զ,

որոտ (5) վ ո ր ո տ,

տերև (5) տ ե ր ե վ,

որոշում (7), վ ո ր ո շ ու մ

երևելի (8): յ ե ր ե վ ե լ ի

24.Հաշվի´ր, թե տրված բառերի մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:

Օրինակ՝

եղևնի — 5 տառ, 7 հնչյուն:

Երիտասարդ -9 տառ, 10 հնչյուն

ոլոռ- 4 տառ, 5 հնչյուն,

ողնաշար- 7տառ, 8 հնչյուն,

հրշեջ-5 տառ, 5 հնչյուն,

գրքույկ-6տառ, 6 հնչյուն

բարև-4 տառ, 5 հնչյուն

կարևոր- 6տառ,  7 հնչյուն,

բաճկոն-6 տառ, 6 հնչյուն

ոտք-3 տառ, 4 հնչյուն,

երամ-4 տառ, 5 հնչյուն:

Հնչյունը լսվում և արտասանվում է, իսկ տառըգրվում  է: Տառը հնչյունի նշանն է:

Հայերենում երեսունվեց հնչյուն կա: Դրանքարտահայտվում են երեսունինը տառերով:

Երեսունվեց հնչյուններից վեցը ձայնավորներ են(ա, է, ը, ի, օ, ու), իսկ երեսունը՝ բաղաձայններ (բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս,վ, տ, ր, ց, փ, ք, ֆ):

Է և ե տառերը  է հնչյունի նշաններն են:

Օ և ո տառերը  օ հնչյունի նշաններն են:

Ե և ո տառերը կարող են մեկից ավելի հնչյունարտահայտել (ե-յէ, ո-վօ):

Մեկից ավելի հնչյուն է արտահայտում նաև և տառը (կա՛մ էվ, կա՛մ  յէվ):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով