Մայրենի

Վագրի վրա մռնչացող տղան

Դոնալդ Բիսեթ 

Հնդկաստանում Սադի անունով մի տղա կար: Նա սիրում էր վագրերի վրա մռնչալ:
— Զգո՜ւյշ, -ասում էր մայրը,- վագրերը չեն սիրում, որ իրենց վրա մռնչում են:
Բայց ո՞ւմ ես ասում, մի ականջով մտնում էր, մյուսով դուրս գալիս: Մի օր էլ, երբ մայրը խանութ էր գնացել,  Սադին դուրս եկավ ու գնաց վագր գտնելու, որ վրան մռնչա:
Երկար չփնտրեց: Վագրն էլ ծառի  ետևում Սադիին էր սպասում. հենց Սադին մոտեցավ, նա դուրս թռավ ու մռնչաց.
—  Ռռռռռռը՜ռ…
Սադին էլ մռնչաց.
—  Ռռռռռռը՜ռ…
«Սա ինձ ինչի՞ տեղ է դրել, —  նեղացած մտածեց Վագրը, — կատվի՞, նապաստակի՞, սկյուռի՞: Հը՞, ոնց որ «սկյուռ» են ասում, հա՞»:
Մյուս օրն էլ վագրը Սադիին տեսավ, թե չէ, ծառի ետևից դուրս թռավ  և առաջվանից բարձր մռնչաց.

—  Ռռռռռռը՜ռ…
— Հա՜, վա՛գր. Ողջո՜ւյն, -ասաց Սադին ու թփթփացրեց վագրի ուսոին:
Վագրը չէր սիրում, որ իր ուսին թփթփացնում էին: Այդ պատճառով էլ բարկացած հեռացավ: Նա ճանկերն էր սրում, պոչը գետնին խփում, փորձում էր ավելի զարհուրելի մռնչալ:
— Ախր ես Վագր եմ, — կրկնում էր նա, — Վա՜գր, Վագռռը՜ռ… հետո գնաց գետից ջուր խմելու:

Խմե՜ց, կշտացա՜վ ու նայեց ջրին։ Գետի միջից մի գեղեցիկ վագր էր նայում՝ դեղի՜ն, սև շերտերո՜վ, երկար պոչո՜վ։ Նա նորից մռնչաց ու այնքան բարձր, որ ինքն էլ սարսափած փախավ։ Վազե՜ց, վազե՜ց ու հոգնեց։
«Ումի՞ց եմ փախչում, — մտածեց նա, — չէ՞ որ մռնչացողը ես էի։ Չէ՜, այդ տղայի պատճառով խելքս լրիվ թռցրել եմ։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է նա վագրերի վրա մռնչում»։
Մյուս օրը, երբ Սադին անցնում էր իր կողքով, վագրը կանգնեցրեց նրան․
— Ինչո՞ւ ես մռնչում վագրերի վրա։
— Ախր նրանցից վախենում եմ, է՜, — ասաց Սադին,  — իսկ երբ ես եմ նրանց վրա մռնչում, կարծես հակառակն է ստացվում։

— Հա՞, — զարմացավ վագրը։
— Վագրերը աշխարհի ամենասարսափելի կենդանիներն են, — շարունակեց Սադին, — միայն քաջերը չեն վախենում նրանց վրա մռնչալ։
Վագրին դա շատ դուր եկավ։
— Կոկորդիլոսից էլ են սարսափելի՞, — հարցրեց նա։
— Հա՛, բա ի՞նչ, — պատասխանեց Սադին։
— Առյուծների՞ց էլ։
— Ըհը՛։
Վագրը հաճույքից մռլտաց։ Տղան նրան արդեն դուր էր գալիս։
— Բայց դու շատ լավ տղա ես, հա՜, — ասաց վագրը ու լիզեց Սադիին։

Այդ օրվանից նրանք հաճախ էին միասին թափառում ու մռնչում իրար վրա։

 

Հարցեր և առաջադրանքներ

1.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:

զարհուրելի-Սարսափելի, սոսկալի, երկյուղալի, ահավոր,

սարսափ-Սաստիկ վախի զգացմունք, ահ, երկյուղ:

մռլտալ- Մլավել

2.Քո կարծիքով ի՞նչ է նշանակում.

ա. մի ականջով մտնում է, մյուսով դուրս գալիս

Նշանակում է չլսել։

բ. սա ինձ ինչի՞ տեղ է դրել

 

գ. խելքը թռցնել

 

3.Ինչո՞ւ էր Սադին մռնչում վագրերի վրա:

Սադին մռնչում էր  վագրերի վրա,   քանի   որ  նա  վախենում  էր   վագրերից

4.Նշի՛ր այն հատվածը, որը պատմում է վագրի կատաղության մասին:

Վագրը չէր սիրում, որ իր ուսին թփթփացնում էին: Այդ պատճառով էլ բարկացած հեռացավ: Նա ճանկերն էր սրում, պոչը գետնին խփում, փորձում էր ավելի զարհուրելի մռնչալ:

5.Քո կարծիքով՝ ամեն անգամ վագրին հանդիպելին Սադին ի՞նչ է մտածում:

Մտածում էր, որ վագրը իր վրա կմռնչա և կհարձակվի։

6.Հորինի՛ր պատում, մուտքագրի՛ր պատումդ, նկարի՛ր ջրաներկով կամ գուաշով, պատումիդ հետ միասին տեղադրի՛ր բլոգումդ:

Ժպտացող վագրը

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով