Մայրենի

Ամենից լավ տունը

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,

Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խըրճիթը,

Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,

Ծառերի տակին»։

Առաջադրանքներ

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

եզերք-եզր,ծայր

խրճիթ- տուն

հոյակապ-սիրուն, շքեղ

ուրախ-զվարթ

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

անհանգիստ-հանգիստ

տակ-վրա

հեռանալ-մոտենալ, վերադառնալ

հին-նոր

Բնութագրի՛ր բանաստեղծության հերոսին։

Մայրիկը-բարի  սիրող

տղան-անհանգիստ

Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր տղային բնութագրող հատվածները։

Անհանգիստ տղա։

Բնութագրի՛ր մորը։

Մայրիկը բարի էր և սիրող։

Փորձի՛ր արձակ շարադրել բանաստեղծությունը։

Մի հին խրճիթում ապրում էին սիրող մայրը և մի անհանգիստ տղա։Մի օր տղան ասաց մայրիկին, որ նա ուզում է  գնալ աշխարհով մեկ ման գալ և գտնել աշխարի ամենալավ տունը։Նա գնաց աշխարով մեկ քայլեց, շատ լավ տներ տեսավ, բայց ամեն տեղ մի բան պակաս էր։ Երբ նա հետ վերադարձավ տուն, իր մայրիկը իրեն հարցրեց գտա՞վ այն տունը, որ փնտրում էր։ Տղան պատասխանեց, որ  շատ գեղեցի տներ է տեսել բայց ամենից լավը իր գոռշ խրճիթն է։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով