Մաթեմատիկա, Մաթեմատիկա 4-րդ դասարան

Մաթեմատիկա

  1.  Մի մարդ ապրում է 17-րդ հարկում։ Իր հարկ նա վերելակով կարողանում է բարձրանալ միայն անձրևոտ օրերին, կամ էլ երբ հարևաններից մարդ կա իր հետ, իսկ մնացած դեպքերում նա մինչև 9-րդ հարկ է գնում ու այնտեղից ոտքով է բարձրանում իր հարկ։ Ինչո՞ւ։

Պատասխան՝Նա նրա համար էր ելնում 9-րդ հարկից որովետև  նա անձրևոտ էր և չեր ուզում կեղտոտել իր հարևաններ հագուստները։

 

Եթե գիշերվա 12։00-ին անձրև է գալիս, ապա կարելի՞ է արդյոք ակնկալել, որ 72 ժամ հետո արևոտ եղանակ կլինի։

Պատասխան՝Ոչ

  1. Ինչպե՞ս է պետք նետել թենիսի գնդակը, որ այն հետ գա Ձեզ մոտ։

Պատասխան՝Պետք է վերև նետել

  1. Լուծեք:
    Подпись отсутствует

աստղ 5

արև 11

լուսիին 3

Լուծում

11+3=14

Պատասխան`14

Լուծեք:

  1. Подпись отсутствует

Շուն 4

Կատու 3

Թութակ 6

Լուծում

4+3+6=13

Պատասխան՝13

  1. Դերձակն ունի 16 մ գործվածք, որից նա օրական կտրում է 2-ական մետր: Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը:

Լուծում

16:2=8

Պատասխան՝8

  1. Քանի՞ թիվ կա, որ մեծ է 46-ից և փոքր է 60-ից:

Լուծում

60-46=13

Պատասխան՝13

  1.  Երկու եղբայր ծնվել են նույն տարվա նույն օրը, սակայն երկվորյակներ չեն: Ինչպե՞ս բացատրել:

Պատասխան՝Նրանք նրա համար երկվորյակներ չեն որովետև նրանք նույն ժամին ժեն ծնվելլ։

  1. Զինվորները շարք կանգնեցին միմյանցի կես մետր հեռավորության վրա: Ստացվեց 9 մ երկարությամբ շարք: Քանի զինվո՞ր կար։

Պատասխան՝

Մաթեմատիկա, Մաթեմատիկա 4-րդ դասարան

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

  Տրամաբանական խնդիրներ

  1.  Մի մարդ ապրում է 17-րդ հարկում։ Իր հարկ նա վերելակով կարողանում է բարձրանալ միայն անձրևոտ օրերին, կամ էլ երբ հարևաններից մարդ կա իր հետ, իսկ մնացած դեպքերում նա մինչև 9-րդ հարկ է գնում ու այնտեղից ոտքով է բարձրանում իր հարկ։ Ինչո՞ւ։
  2. Եթե գիշերվա 12։00-ին անձրև է գալիս, ապա կարելի՞ է արդյոք ակնկալել, որ 72 ժամ հետո արևոտ եղանակ կլինի։
  3. Ինչպե՞ս է պետք նետել թենիսի գնդակը, որ այն հետ գա Ձեզ մոտ։
  4. Լուծեք:
    Подпись отсутствует
  5. Լուծեք:
    Подпись отсутствует
  6. Դերձակն ունի 16 մ գործվածք, որից նա օրական կտրում է 2-ական մետր: Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը:
  7. Քանի՞ թիվ կա, որ մեծ է 46-ից և փոքր է 60-ից:
  8.  Երկու եղբայր ծնվել են նույն տարվա նույն օրը, սակայն երկվորյակներ չեն: Ինչպե՞ս բացատրել:
  9. Զինվորները շարք կանգնեցին միմյանցի կես մետր հեռավորության վրա: Ստացվեց 9 մ երկարությամբ շարք: Քանի զինվո՞ր կար։
Русский язык

Здоровое питание

A-2 В-0 b-1
Здоровый образ жизни включает в себя несколько компонентов. И
один из них – здоровое питание. Но вся ли пища, которую мы едим,
одинакова полезна?
Полезная еда должна содержать витамины.
Витамин А – это витамин роста, он помогает нашим глазам
сохранить зрение. Найти его можно в молоке, морковке, зелёном
луке.
Витамин B (бэ) делает человека бодрым, сильным, укрепляет сердце
и нервную систему. Он есть в чёрном хлебе и грецких орехах.
Витамин D (дэ) делает наши ноги и руки крепкими, сохраняет наши
зубы. Он есть в яйце, сыре, молоке, рыбе.
Витамин C (цэ) помогает бороться с болезнями. Он содержится в
апельсине, мандарине, лимоне, а также в картофеле, чесноке,
капусте, во всех ягодах и фруктах.
Существуют и другие продукты, которые полезны людям. Это
кефир, молоко, рыба, овощи, фрукты, ягоды.
Но есть продукты, которые вредны для здоровья. Это конфеты,
шоколад в больших количествах. А также есть продукты, которые не
приносят вреда, но и не являются полезными, необходимыми для
здоровья. Это белый хлеб, различные булочки, пирожки.
2. ТЕСТ «ПРАВИЛЬНО ЛИ Я ПИТАЮСЬ»

1. Как часто в течение дня вы питаетесь?
92
А) 3 раза и более; Б) 2 раза; В) 1 раз.
2. Всегда ли вы завтракаете?
А) всегда; Б) не всегда; В) никогда.
3. Из чего состоит ваш завтрак?
А) каша, чай; Б) мясное блюдо и чай; В) чай.
4. Часто ли вы перекусываете между завтраком и обедом,
обедом и ужином?
А) никогда; Б) 2 раза в день; В) 3 раза.
5. Как часто вы едите овощи, фрукты, салаты?
А) 3 раза в день; Б) 1 – 2 раза в день; В) 2 – 3 раза в неделю;
6. Как часто вы едите жареную пищу?
А) 1 раз в неделю; Б) 3 – 4 раза в неделю; В) каждый день.
7. Как часто вы едите хлеб?
А) меньше 3 дней в неделю; Б) от 3 до 6 дней в неделю; В) за
каждой едой.
8. Сколько чашек чая и кофе выпиваете за день?
А) 1 – 2 ; Б) от 3 до 5; В) 6 и более.
9. Прежде чем есть первое блюдо с мясом, вы:
А) убираете из тарелки весь жир; Б) уберёте часть жира; В)
оставите весь жир.

Մաթեմատիկա, Մաթեմատիկա 4-րդ դասարան

Մաթեմատիա23.03.2023

777 Գրիր բոլոր այն  եռանիշ թվերը,որոնց  թվանշանների գումարը 4 է։

Պատասխան՝112, 121, 211, 130, 103, 301, 310, 220 202, 400

780 360 կմ ճանապարհը ավտոմեքենան անցել է 90կմ/ժ արագությամբ,իսկ ավտոբուսը 60կմ/ժ արագությամբ։Հաշվիր, թե  նրանք  որքան  ժամանակ  են ծախսել այդ ճանապպարհի վրա, և լրացրու աղյուսակը։ 

 

Լուծում 

360:90=4 

360:60=6 

Պատասխան՝

Անվանումը  Ժամանակ  Արագություն  Ճանապարհ 
Ավտոմեքենա  4  90կմ/ժ  360 
Ավտոբուս   6  60կմ/ժ  36 

 

 

Ավտոմեքենան A վայրից հասավ B վայրը 5 ժամում։Հաշվիր թե նա քանի ժամում է անցել A-ից C ճանապարհը՝ գիտենալո, որ A-ից C ճանապարհը 140 կմ է,իսկ C-ից B ճանապարհը՝ 210 կմ։

Լուծում

140+201=350

350:5=70

140։70=26

Պատասխան՝2

 

Իրարից 450կմ հեռավորության վրա գտնվող երկու վայրերց միաժամանակ միմյանց ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա և հանդիպեցին 3 ժամ հետո։ Ավտոմեքենաներից մեկի արագությունը 80 կմ/ժ էր։ Հաշվել մյուս ավտոմեքենայի արագությունը։

Լուծում

80․3=240

450-240=210

210:3=70

Պատասխան՝70

А և B վայրից իրար ընդառաջ շարժվեցին երկու հեծյալ։ Հանդիպման պահին պարզվեց, որ A վայրից մեկնողն անցել է 25կմ ճանապարհ։ Հաշվել այդ պաին որգան էր մյուս հեծյալի հեռավորությունտ A վայրից։

Պատասխան՝25

Մաթեմատիկա

Իմ ընկեր Նեսոն Հովհաննես Թումանյան

Մի խումբ ընկեր երեխաներ էինք։ Գյուղացի երեխաներ։

Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն․ ազատ էինք միանգամայն ու խաղում էինք, ի՜նչքան էինք խաղում։ Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել։ Սոված ժամանակներս էլ՝ վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ։ Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեքիաթ պատմում։

Մի ընկեր ունեինք, անունը Նեսո։ Է՜նքան հեքիաթ գիտեր, է՜նքան հեքիաթ գիտեր, ոչ ծեր ուներ, ոչ տուտը։

Ամառվա լուսնյակ գիշերները մեր դռան գերանների վրա շուրջբոլոր նստոտում էինք, հիացած պլշում Նեսոյի՝ ոգևորությունից գեղեցկացած դեմքին։ Ու պատմում էր նա Հուրի փերիներից, Զմրուխտ Ղուշից, Լիս ու մութ աշխարհից․․․

— Նեսո ջան, Նեսո, հիմի էլ Կուր Թագավորի հեքիաթը պատմի, հիմի էլ Թութի ղուշի հեքիաթը պատմի․․․ հիմի էլ Քաչալի ու Քոսակի հեքիաթը պատմի․․․

IIԷնպես պատահեց, որ մեր գյուղում ուսումնարան բաց արին։ Ինձ ուսումնարան տվին, ինձ հետ էլ մի քսան-երեսուն երեխա։ Ամեն մի երեխի համար տարեկան երեք ռուբլի վարձ էին ուզում․ էս պատճառով էլ գյուղի երեխաներից շատերը, որոնց ծնողները չէին կարող տարեկան երեք ռուբլի տան, մնացին դուրսը։ Դուրսը մնացին և իմ խաղընկերների մեծ մասը, նրանց հետ և Նեսոն։

Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը, առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսս աղքատ։ Դեռ էսօր էլ ականջումս է Նեսոյի լացի ձենը, որ իրենց դռանը թավալ գալով գոռում էր, թե՝ ես էլ եմ ուզում ուսումնարան գնամ։ Եվ դեռ ականջումս է նրա հոր ձենը, որ կանչում էր. «Կա ո՜չ, կա ո՜չ, ա՛յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ․․․ Երեք մանեթ ունենամ՝ կտանեմ, հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած․ կա ո՛չ․․․»

Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս գալիս էին ուսումնարանի շեմքում հավաքվում՝ մեզ մտիկ անում, բայց վարժապետը թող չէր անում, էնտեղից քշում էր։ Դասամիջոցներին խաղի ժամանակ էլ չէր թողնում մեզ հետ խաղան, ասում էր՝ կողմնակի, օտար երեխաները իրավունք չունեն աշակերտների խաղերին խառնվելու։ Եվ նրանք գնում էին ուսումնարանի պատի տակին նստոտում՝ սպասում էին մինչև դասներս վերջանար, որ միասին գնայինք։

Էսպեսով էլ առաջին տարին ուսումնարանում ես մոտեցա նոր ընկերների հետ, Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս էլ տարվա վերջը էլ չէին գալիս ուսումնարանի պատի տակին նստոտում ու սպասում ինձ։

IIIՄի երկու տարի մեր գյուղի ուսսւմնարանումը կարդալուց ետը հերս ինձ տարավ մեր կողմերի գյուղաքաղաքը, էնտեղի ուսումնարանը տվավ։ Էս արդեն բոլորովին ուրիշ աշխարհք էր։ Տները սիպտակ, կարմիր տանիքներով, ժողովուրդը զուգված ու մաքուր, ուսումնարանն էլ մեծ ու գեղեցիկ, ու ոչ թե մի վարժապետ, ինչպես մեր գյուղումն էր, այլ մի քանի վարժապետ ու մինչև անգամ վարժուհիներ, որ նորություն էր ինձ համար ու զարմանալի, սակայն շատ դուրեկան։

Տեղին ու դպրոցին վայել իմ հագուստն էլ փոխեցին։ Քաղաքացի աշակերտի շորեր հագա, գեղեցիկ, մաքուր ու էսպես կերպարանափոխված էլ տոների արձակուրդին վերադարձա մեր գյուղը։

Նեսոն ու հին ընկերներս իմացել էին, թե վերադարձել եմ, առավոտից եկել էին մեր տան չորս կողմը պտտվում էին ու պատատակերիցը ծիկրակում։ Դուրս եկա, գնացի մոտեցա։ Չեմ հիշում ինչպես բարևեցինք, միայն էն է միտս մնացել, որ նրանք էլ առաջվա նման մտերիմ ու համարձակ չէին ինձ հետ։ Ամենից առաջ ուշադրություն դարձրին իմ շորերի վրա։ Նեսոն մինչև անգամ իմ աշակերտական կարճ բլուզն ակնարկելով մի սրախոսություն արավ, մյուսներին դառնալով՝ ասավ․ «Կասենաս՝ պոչատ կաչաղակ ըլի․․․»։ Նրանք ծիծաղեցին։ Ես վշտացա, բայց բան չասացի։ Ապա թե Նեսոն ձեռքը քսեց իմ շորերին, նրան հետևեցին մյուսները ու զարմանք հայտնեցին, թե ինչ փափուկ են։ Էդ օրը առաջին անգամն էր, որ ես էլ ուշք դարձրի նրանց շորերի վրա ու նկատեցի, թե ինչքան էին կեղտոտ ու պատռտված։ Եվ առհասարակ մեր ամբողջ գյուղը թվաց աղքատ ու կեղտոտ։

IVԵրկու տարուց հետո էստեղից էլ հերս ինձ տարավ մեծ քաղաք, ավելի մեծ ուսումնարան։ Երբ էնտեղից էլ վերադարձա՝ իմ առաջվա խաղընկերները, որ արդեն մեծ տղերք էին, եկան բարևեցին մյուս գյուղացիների նման ու նրանց հետ էլ հեռու կանգնեցին։ Միայն մի անգամ, խոսակցության մեջ, երբ ուրիշները ինձ հարցնում էին, թե հիշո՞ւմ եմ արդյոք, որ միասին կարդում էինք, Նեսոն էլ հարցրեց թե՝ «Միտդ ա, որ ձեր դռան գերանների վրա գիշերները հեքիաթ էինք ասում․․․»։

— Վա՜, ի՞նչպես չի միտս․․․ Մի՞թե կմոռանամ։ Էդ իմ մանկության ամենալավ հիշողություններից մինն է,— պատասխանեցի ես։

Նեսոն կարծես թե ուրախացավ, բայց դարձյալ մնաց օտար ու հեռու։

Իսկ քաղաք վերադառնալու ժամանակ էնպես պատահեց, որ Նեսոյի հոր ձին վարձեցինք, որ ես հեծնեմ։ Նեսոն էլ պետք է ձիու հետ ոտով գար։ Եվ երբ ճանապարհ ընկանք, ես ձիու վրա, իսկ Նեսոն իր ցնցոտիներով ու պճեղները դուրս պրծած տրեխներով ոտքով՝ ձիու ետևից, ինձ սաստիկ ծանր եկավ։ Մի քիչ անցնելուց հետո հայտնեցի, թե ես ոտով գնալն ավելի եմ սիրում քան ձիով, ու ձիուց իջա։ Եվ այնուհետև կամ միասին ոտով էինք գնում, կամ հերթով էինք ձի նստում։ Նեսոն սրա վրա ուրախացավ, բայց նկատեցի, որ նա իմ արածը վերագրում է ոչ թե իմ բարեսրտությանն ու ընկերական զգացմունքին, այլ իմ հիմարությանը։ Ես վշտացա իմ մեջը, բայց ավելի մեծ վիշտը առաջս էր։

Ճանապարհին մի տեղ իջանք, հանգստացանք ու հաց կերանք։ Ձմերուկ ուտելու ժամանակ իմ գրպանի դանակը հանեցի տվի Նեսոյին, որ ձմերուկը կտրի։ Ճամփա ընկնելու ժամանակ դանակը կորավ։ Նեսոն պնդում էր, թե դանակն ինձ տվավ, գրպանս դրի։ Ես թեև լավ գիտեի, որ ինձ չէր տվել, բայց գրպաններս ման եկա ու ճանապարհ ընկանք։ Ես պարզ նկատեցի, որ նա իմ դանակը տակով արավ, վերջն էլ ուրիշները տեսել էին ձեռին։ Եվ ճանապարհ ընկանք սրտումս մի ծանր վիշտ, որ ոչ թե դանակս եմ կորցնում, այլ մի ուրիշ շատ թանկագին բան, որ Նեսոյի համար անհասկանալի էր․․․ Իսկ երբ տեղ հասանք, ու Նեսոն պետք է ետ վերադառնար՝ ես նրա համար մի ալխալուղացու առա նվիրեցի, բացի ձիու վարձը, իսկ նա ինձ դիմեց թե՝ «Բա մի չայի փող չես բաշխո՞ւմ․․․»։

Ես սաստիկ ամաչեցի ու էդ չայի փողն էլ տվի։ Բայց նրանից հետո, ամեն անգամ, երբ հիշում էի իմ մանկության օրերը և էն երեկոները, գերանների վրա, լուսնյակի տակ նստած մեր խումբը ու Նեսոյին՝ հեքիաթ ասելիս, ամեն անգամ սիրտս լցվում էր ցավով ու ափսոսանքով։

V— Նեսոն աղքատ է․․․ Նեսոն տգետ է․․․ Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով․․․ Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր, ապահով լիներ՝ լավ մարդ կլիներ, գուցե ինձանից էլ շատ ավելի լավը․․․  Այժմ Նեսոյին հիշելիս միշտ էսպես եմ մտածում ու աշխատում եմ արդարացնեմ, լավացնեմ ու նորից սիրեմ էնպես, ինչպես սիրում էի էն ժամանակ։ Ուզում եմ՝ շարունակ էն խաղաղ, աստղալի լուսնյակ գիշերների Նեսոյի պատկերը լինի աչքիս առաջին, մտքիս միջին, բայց չի լինում, էլ չի լինում․ իսկույնևեթ առաջ է գալիս մի ուրիշ պատկեր, մի շատ ամոթալի ու ցավալի պատկեր։

Երբ արդեն ուսումս ավարտած, կյանք մտած մարդ էի, մի անգամ էլ մեր գյուղը վերադարձա ու գնացի գյուղամեջ։ Գյուղամիջում ժողովուրդը հավաքված աղմկում էր ու աղաղակում, իսկ մեջտեղը մի հաչից թոկով ամուր կապած ու գլխակոր կանգնած էր նեսոն։

Իմ հարցին պատասխանեցին, թե գողություն է արել։ Ես միջամտեցի, բաց թողնել տվի նրան։ Բայց իմ երևակայության մեջ նա դեռ մնում է թեժ արևի տակ թոկերով հաչիցը կապած ու գլխակոր, իսկ շուրջն աղմկում է մեր գյուղը։

Մեր գյուղում սովորական բան է և՛ գողությունը, և՛ հաչիցը կապելը, և՛ ծեծելը, բայց էս մինը իմ աչքի առաջից ու մտքի միջից չի հեռանում, ինչպես չի հեռանում և էն մանուկ Նեսոն, լուսնյակ գիշերներին գերանների վրա նստած հեքիաթ ասող Նեսոն, մաքուր ու միամիտ Նեսոն, իմ մանկության ընկեր Նեսոն։

English

English 21.03.2023

Narek: Hello.

Alik: Hello.

Narek: What is your name?

Alik: My name is Alik. What’s your name?

Narek: My name is Narek and  have you got a sister?

Alik: Yes I have one sister.

Narek: Can you describe your sister?

Alik: Yes, she is a short and tall she hase long brown hairs. Have you brother or sister?

Narek: Yes I have a brother.

Alik: Is he older or smaller than you?

Narek:  He is older than me. He is 11 years old he likes sports.

Alik : What especially he likes?

Narek: His favorite sport is football. And he goes to basketball and karate.

Alik:  Ok, Good bye

Narek: Good bye

 

 

Русский язык

Шоколадное дарога

Жили в Барлетте три маленьких мальчика – трое братишек. Гуляли они как-то за городом и увидели вдруг какую-то странную дорогу – ровную, гладкую и всю коричневую.

– Из чего, интересно, сделана эта дорога? – удивился старший брат.

– Не знаю из чего, но только не из досок, – заметил средний брат.

– И на асфальт не похоже, – добавил младший брат.

Гадали они, гадали, а потом опустились на коленки да и лизнули дорогу языком.

А дорога-то, оказывается, вся была выложена плитками шоколада. Ну братья, разумеется, не растерялись – принялись лакомиться. Кусочек за кусочком – не заметили, как и вечер наступил. А они все уплетают шоколад. Так и съели всю дорогу! Ни кусочка от нее не осталось. Как будто и не было вовсе ни дороги, ни шоколада!

– Где же мы теперь? – удивился старший брат.

– Не знаю где, но только это не Бари! – ответил средний брат.

– И конечно, мы не в Молетте, – добавил младший брат.-

Растерялись братья – не знают, что и делать. По счастью, вышел тут им навстречу крестьянин, возвращавшийся с поля со своей тележкой.

– Давайте отвезу вас домой, – предложил он. И отвез братьев в Барлетту, прямо к самому дому.

Стали братья вылезать из тележки и вдруг увидели, что она вся сделана из печенья. Обрадовались они и, недолго думая, принялись уплетать ее за обе щеки. Ничего не осталось от тележки – ни колес, ни оглобель. Все съели.

Вот как повезло однажды трем маленьким братьям из Барлетты. Никогда еще никому так не везло, и кто знает, повезет ли еще когда-нибудь.

 

Задание

Из данных слов составьте предложения. 

1) Любимая, моя, бабушка, в деревне, живёт

Моя лубимая бабушка  живёт в деревне:э

2) Родители, мои, работают, в больнице

Мон родители работают в  больнице.

3) Свободно, по-русски, говорю, и, читаю, я

Я свободно говорю и читаю по-русски.

4) Мой, брат, в , России, сейчас, учится

Мой брат сейчас учится в  России.

5) Библиотека, находится, на этаже, пятом

Библиотека находится на пятом этаже

6) Иван Николаевич, в больнице, давно, работает

Иван Николаевич давно работает в больнице

7) Моя, самая, книга, любимая, «Гарри Потер», называется

Моя самая любимая книга, назижаетса «Гарри Потер»

8) Сосед, учится, мой, в университете

Мой сосед учится в университете.

9) Дядя, мой, в театре, работает

Мой дядя работает в театре.

10) В Египте, эта, находится, пирамида

Эта пирамида находится в Египте.

11) Читаю, я, много, на уроке

На уроке я много читаю.

12) В больнице, врачи, работают, хорошие

В больнице работают хорошие врачи

13) Мы, читаем, и, слушаем, на уроке, всегда

Мы всегда читаем и слушем на уроке.

14) Я, обедаю, дома, иногда

Иногда я обедаю дома.

Մաթեմատիկա, Մաթեմատիկա 4-րդ դասարան

Մաթեմատիկա 20.03.2023

Ավտոմեքենան առաջին 2 ժամում անցավ 80կմ/ժ արագությամբ , իսկ

հաջորդ 2 ժամում 20կմ/ժ ով արագ։Որքան  ճանապարհ անցավ ավտովեքենան այդ 4 ժամում։

Լուծում

80+20=100

80+100=180

Պատասխան՝180

 

Զբոսաշրջիկը 3 ժամ գնաց ավտոբուսով 80կմ/ժ արագությամբ, այնուհետև 2ժամ գնաց ձիով 10կմ/ժ արագությամբ։Դրանից հետո նրան մնաց  անցնելու ևս 7 կմ։Որքան ճանապարհ էր նաղատեսել  անցնել զբոսաշրջիկը։

3․80=240

2.10=20

7.10=70

240+70+20=310+20=330

Պատասան՝330

 

A վայրից միևնույն ուղությամբ շարջվեցին  երկու մեքենա։Որքան կլինի նրանց միջև  հեռաորությունը շարժվելուց 2ժամ հետո, եթե նրանցից մեկի արագությունը 70կմ/ժ  է,իսկ մյուսինը 80կմ/ժ։

 

Լուծում

70․2=140

80.2=160

160-140=20

Պատասխան`20

Բնագիտություն

ՀՀ մարզեր և մարզկենտրոններ

Տավուշ-Տավուշի մարզ-մարզկենտրոնը՝Իջևան

Լոռու մարզ-մարզկենտրոնը վանաձոր

Շիրակի մարզ-մարզկենտրոնը Գյումրի

Արագածոտնի մարզ-մարզկենտրոնը Աշտարակ

Գեղարքունիքի մարզ-մարզկենտրոնը Գավառ

Արարատի մարզ-մարզկենտրոնը Արտաշան

Արմավիրի մարզ-մարզկենտրոնը Արմավիր

Կոտայքի մարզ-մարզկենտրրոնը Հրազդան

Սյունիքի մարզ-մարզկենտրոնը կապան

Վայոց ձոր մարզ-մարզկենտրոնը Եղեգնաձոր