Մայրենի

«Գիտե՞ք, որ գարուն է արդեն…»

Գիտե՞ք, որ գարուն է արդեն և ծաղիկները աճում են, կենդանիները արթնանում ձմեռային քնից, սարերը կանաչում են։ Ծիծեռնակները վերադառնում են և իրենց բույներն են շինում։

Գիտե՞ք, մեր շքամուտքում՝ տանիքի տակ, ծիծեռնակները բույն են հյուսել։ Ամեն տարի գարնանը նրանք վերադառնում են և նորոգում իրենց բույնը։ Նրանք փոքրիկ ճուղեր են բերում և ցեխով կպցնում փայտերը իրար։ Ես անհամբեր սպասում եմ ծիծեռնակների վերադարձին։ Ուզում եմ տեսնել թե ինչպեսեն նրանք սարքում իրենց բույները, ուզում եմ տեսնել ինչպես են ծիծեռնակի ձագուկները դուրս գալիս ձվից, ինչպես են մեծանում և սովորում թռչել։ Գիտե՞ք ծիծեռնակները նաև շատ աղմկոտ են և գարնանը մենք արթնանում ենք նրանց ձայներից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով