Մայրենի

Ամանորը տարբեր երկրներում

Ճապոնիայում Ամանորը սկսվում է զանգերի 108 ղողանջից հետո, որոնցից յուրաքանչյուրը, ըստ ավանդության, վերացնում է մարդկային մեկ թերություն: Ճապոնացիները կարծում են, որ ծիծաղը հաջող ու երջանիկ տարվա🎎 գրավականն է, այդ իսկ պատճառով էլ նոր տարվա հենց առաջին րոպեներին լիաթոք ծիծաղում են: Ամանորյա գլխավոր զարդարանքը բամբուկներն են, որոնք համարվում են հավատարմության, հաավերժության ու երջանկության խորհրդանիշ: Լուսաբացին արևի առաջին շողերի ներքո ճապոնացիները դուրս են ելնում և սկսում շնորհավորել ու նվերներ փոխանցել միմյանց:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով