Ուսումնական ճամփորդություն

Տիկնիկային թատրոնում

Շաբաթ օրը ես և իմ դասըկերները գնացել էինք Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն։ Մենք դիտեցինք «Սուտլիկ Որսկանը» ներկայացումը։   Ներկայացումը շատ հետաքրքիր էր, այնտեղ կաին և՛ դերասաններ, և՛ տիկնիկներ։ Նրանք երգում էին, պարում։ Ներկայացման ընթացքում սուտլիկ որսկանները հիշեցին նաև Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» հեքիթը։ Ես շատ հավանեցի ներկայացումը։

Մայրենի

Անխելք աղվեսը

Լինում է չի լինում մի անխելք աղվես է լինում։ Նա շատ է սիրում հավ ուտել բայց չի կկարողանում բռնել։ Մի օր նա շատ է սովածանում և որոշում է գնալ գյուղացիներից հավ խնդրել։ Ճանապարին նա հանդիպում է նապաստակին։Նապաստակը աղվեսին տեսնելիս շատ է վախենում։ Նա մտածում է որ աղվեսը իրեն կոտի։ Նա հարցնում է նապաստակին թե ինչպես կարող է հասնել գյուղ։Նապաստակը ցույց է տալիս ճանապարհը  և փախչում։ Աղվեսը շարունակում է ճանապարհ։ Աղվեսը հանդիպում է գայլին։Գայլը ասում է․

— Բարև աղվես քույրիկ։ Այդ ու՞ ր ես գնում։

—Բարև գայլ ախպեր սոված եմ մնացել գնում եմ գյուղ հավ խնդրեմ գյուղացիներից։

Գայլը ասում է․

—Էլ ինչի՞ ես գյուղ հասնում, ես գառ եմ բռնել։ Արի միասին ուտենք։

—Չէ գայլ ախպեր, պետք է գնամ, շատ սոված եմ,—Ասում է աղվեսը և շարունակում ճանապարհը։

Գնոմ է գնում հանդիպում է մի շան։Նա շնից հարցնում է թե ինչպես հասնի գյուղ որ հավ ուտի։

Բայց շունը նրան տանում է ուղիղ որսորդի թակարդը։

Русский язык

времена года

      Взмахнул Волшебник красной палочкой — и наступило лето .А из красной палочки получился роза. Взмахнул Волшебник жёлтой палочкой — и наступила осень. А жёлтая палочка превратилась в жёлтый лист.
Ещё раз взмахнул он, но уже белой палочкой — наступила зима, а белая палочка превратилась в снежинку. Прошло время, и наступил черёд зелёной палочки. Улыбнулся Волшебник, взмахнул ею, и наступила весна.

Բանավոր մաթեմատիկա, Մաթեմատիկա

Բանավոր մաթեմատիկա

2.Ուսուցիչը գրատախտակին գրում է 1-ից 8 թվանշանները: Այնուհետև նա թվերը
ծածկում է եռանկյուններով, քառակուսիներով և շրջանով: Հայտնի է, որ եռանկյուններով ծածկված չորս
թվերի գումարը 10 է, քառակուսիներով ծածկված երեք թվերի
գումարը՝ 20: Ո՞ր թվանշանն է ծածկված շրջանով։
(A) 3 (B) 4 (C) 5 (D) 6 (E) 7

3. Դարակի վրա դասավորված են տարբեր չափի գրքեր: Ամենամեծ գրքից ձախ կա 20 գիրք և ամենափոքր գրքից աջ՝ 22 գիրք: Ամենամեծ գիրքը և ամենափոքր գիրքը ամենահին գրքի կողքերում են: Ո՞րն է դարակի գրքերի ամենափոքր հնարավոր քանակը:
(A) 40 (B) 41 (C) 42 (D) 43 (E) 45

4.Ամեն անգամ թագուհին ճիշտ է ասում անուններից մեկը և դրա դիրքը:
Պատասխանի տարբերակներից որո՞ւմ են ճիշտ նշված Ռումպելշտիլցխենի կնոջ երեք անունները:
(A) Աբբի Լիլի Կորա (B) Աբբի Լաուրա Կորա (C) Ադել Լաուրա Կլեո
(D) Ադել Լիլի Կորա (E) Աբբի Լաուրա Կլեո

Ես և շրջակա աշխարհ

Մարդու աչքը

Աչքերը տեսողության գլխավոր օրգաններն են։ Բայց միայն աչքերով մարդ չէր կարող տեսնել։ Գլխուղեղում կա մի հատված, որը տեսողական նյարդից ազդանշան է ստանում տեսածի մասին և վերլուծում այն։

Աչքերը ունեն 2 սմ տրամագծով գնդի ձև։ Լույսի ճառագայթները անցնում են  աչքի առջևի եղջերաթաղանթի միջով և բիբի (սև շրջան աչքի կենտրոնում)միջոցով ներս թափանցում։ Բիբերի մեծությունը լույսի ուժգնությունից կախված փոխվում է, խավար տեղում մեծանում է, որ ավելի լավ տեսնեն, իսկ վառ լույսից փոքրանում է, որ լույսը  «չկուրացնի»։

Ոսպնյակը՝ ակնաբյուրեղիկը օգնում է, որ լույսը ֆոկուսացվի աչքի հետնապատի ցանցաթաղանթին։ Ցանցաթաղանթը ծածկված է անթիվ լուսազգայուն բջիջներով։ Սրանք պատկերը փոխակերպում են նյարդային ազդանշանների, որոնք տեսողական նյարդով հղվում են ուղեղի կեղևի տեսողական գոտուն։ Ուղեղն էլ ազդանշանը վերածում է պատկերի։

Մայրենի

Ինչ կլիներ եթե

-Հերիք է հաչես վրաս, կարի մեքենան փչացել է , չեմ կարող կարել։ Մի օր կնորոգեմ կարի մեքենան և կկարեմ գդակդ։

Իսկ շունը ասաց , որ հիմա էլ նա կարի մեքենան կնորոգի,որ կատուն  կարի գդակը։

Խեղճ շունը ստիպված նորոգեց կատվի կարի մեքենան և ստիպեց, որ իր գդակը կարի։

Մայրենի

Հովհ․ Թումանյան «Տերն ու ծառան»

Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։ Լինում են, չեն լինում՝ երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են՝ ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծառա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։

Էսպես էլ մեծը վեր է կենում գնում, մի հարուստի մոտ ծառա մտնում։

Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։ Էս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային։ Ասում է․ «Մինչև էն ժամանակը թե դու բարկանաս, դու հազար մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ, ես տամ»։

— Ես որ հազար մանեթ չունեմ, ո՞րտեղից տամ,- ասում է ծառան։

— Բան չկա, փոխարենը ինձ տասը տարի ձրի կծառայես։

Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ինչ պետք է պատահի։ Ինչ ուզում են՝ անեն, ես եմ ու չեմ բարկանալ, պրծանք գնաց։ Իսկ թե իրենք կբարկանան, թող իրենք էլ տուժեն իրենց դրած պայմանով։

Ասում է՝ լավ․ համաձայնում է։

Պայմանը կապում են, ու մտնում է ծառայության։

Մյուս օրը վաղ տերը վեր է կացնում ծառային, ղրկում է արտը հնձելու։

— Գնա՛,- ասում է,- քանի լուս է, հնձի, որ մութն ընկնի, կգաս։

Ծառան գնում է, ամբողջ օրը հնձում, իրիկունը հոգնած գալիս է տուն։ Տերը հարցնում է․  — Էդ ո՞ւր եկար։

— Դե, արևը մեր մտավ, ես էլ եկա։

— Չէ՛, էդպես չի։ Ես քեզ ասել եմ՝ քանի լուս է, պետք է հնձես։ Արևը մեր մտավ, բայց տե՛ս, նրա ախպեր լուսնյակը դուրս եկավ։ Սա ի՛նչ պակաս է լուս տալի․․․

— Էդ ո՞նց կլինի․․․- զարմանում է ծառան։

— Հը՞, դու արդեն բարկանո՞ւմ ես,— հարցնում է տերը։

— Չէ՛, չեմ բարկանում․․․ ես միայն ասում էի՝ հոգնած եմ․․․ Մի քիչ հանգստանամ․․․- կզկզում է վախեցած ծառան ու գնում է նորից հնձելու։

Հնձում է, հնձում, մինչև լուսնյակը մեր է մտնում։ Բայց լուսնյակը մեր է մտնում թե չէ՝ դարձյալ արեգակն է դուրս գալի։ Ծառան ուժասպառ արտում վեր է ընկնում։

— Վա՜յ, քու արտն էլ հարամ ըլի, քու հացն էլ, քու տված ռոճիկն էլ․․․- սկսում է հայհոյել հուսահատված։

— Հը՞, դու բարկանո՞ւմ ես,— կանգնում է գլխին հարուստը։- Երբոր բարկանում ես, մեր պայմանը պայման է։ Էլ չասես, թե քեզ հետ առանց իրավունքի վարվեցին։

Ու պայմանի ուժով ստիպում է՝ ծառան կամ հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի։

Ծառան մնում է կրակի մեջ։ Հազար մանեթ չուներ, թե տար, հոգին ազատ աներ, տասը տարի էլ էս տեսակ մարդու ծառայելը անկարելի բան էր։ Միտք է անում, միտք, վերջը հազար մանեթի պարտամուրհակ է տալի հարուստին, դառն ու դատարկ վերադառնում տուն։

— Հը՜, ի՞նչ արիր,- հարցնում է փոքր ախպերը։ Ու մեծ ախպերը նստում է, գլուխն եկածը պատմում, ինչպես որ պատահել էր։

— Բան չկա,- ասում է փոքրը,- դարդ մի անի, դու տանը կաց, հիմի էլ ես գնամ։

Վեր է կենում, հիմի էլ փոքր ախպերն է գնում, ծառա մտնում է′լ նույն հարուստի մոտ։

Հարուստը դարձյալ ժամանակը որոշում է մինչև գարնան կկվի ձեն ածելը ու պայման է դնում, որ եթե ծառան բարկանա, հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի, թե ինքը բարկանա, հազար մանեթ տա, ու էն օրից էլ ծառան ազատ է։

— Չէ՛, էդ քիչ է,- հակառակում է տղեն։- Թե դու բարկանաս, դու ինձ երկու հազար մանեթ տաս, թե ես բարկանամ, ես քեզ երկու հազար մանեթ տամ կամ քսան տարի ձրի ծառայեմ։

— Լա՛վ,- ուրախանում՝ Է հարուստը։ Պայմանը կապում են, ու այժմ էլ փոքր ախպերն է մտնում ծառայության։

Առավոտը լուսանում է, էս ծառան վեր չի կենում տեղիցը։ Տերը դուրս է գնում, տուն է գալի, էս ծառան դեռ քնած է։

— Ա՛յ տղա, դե վեր կաց, է՛, օրը ճաշ դառավ։

— Հը՞, բարկանո՞ւմ ես դու․․․— գլուխը վեր է քաշում ծառան։

— ՉԷ՛, չեմ բարկանում,- վախեցած պատասխանում է տերը,- միայն ասում եմ՝ պետք Է արտը գնանք հնձելու։

— Հա՛, որ էդ ես ասում, ոչինչ, կգնանք, ինչ ես վռազում։

Վերջապես ծառան վեր է կենում, սկսում է տրեխները հագնել։ Տերը դուրս է գնում, ներս է գալի, սա դեռ տրեխները հագնում է։

— Ա՛յ տղա, դե շուտ արա, հագի, է՜․․․

— Հը՜, հո չե՞ս բարկանում։

— Չէ՛, ո՞վ է բարկանում, ես միայն ուզում էի ասել՝ ուշանում ենք․․․

— Հա՛, էդ ուրիշ բան, է․ թե չէ՝ պայմանը պայման է։

Մինչև ծառան տրեխները հագնում է, մինչև արտն են գնում, ճաշ է դառնում։

— Էլ ինչ հնձելու ժամանակն է,- ասում է ծառան,- տեսնում ես՝ ամենքն էլ ճաշում են, մենք էլ մեր ճաշն ուտենք՝ հետո։

Նստում են, ճաշն ուտում։ Ճաշից հետո էլ ասում է․ «Մշակ մարդիկ ենք, պետք է մի քիչ քնենք, հանգստանա՞նք, թե չէ»։ Գլուխը կոխում՝ է խոտերի մեջն ու քնում մինչև իրիկուն։

— Տո՛, վեր կաց, է՛, մթնեց, է՜, ուրիշները հնձեցին, մեր արտը մնաց․․․ Վա՜յ, քու դեսը ղրկողի վիզը կոտրի, վա՜յ, քու կերածն էլ հարամ ըլի, քու արածն էլ․․․ Էս ինչ կրակի մեջ ընկա․․․- սկսում է գոռգոռալ հուսահատված տերը։

— Հը՞, չլինի՞ թե բարկանում ես,— գլուխը վեր է քաշում ծառան։

— Չէ՛, ո՞վ է բարկանում, ես էն էի ասում, թե՝ մթնել է, տուն գնալու ժամանակն է։

— Հա՛, էդ ուրիշ բան է, գնանք, թե չէ հո մեր պայմանը գիտես․ վա՜յ նրա մեղքը, ով բարկացավ։

Գալիս են տուն։ Տեսնում են՝ հյուր է եկել։

Ծառային ղրկում է թե՝ գնա ոչխար մորթի։

— Ո՞րը։

— Որը կպատահի։

Ծառան գնում է։ Մի քիչ հետո լուր են բերում հարուստին, թե՝ հասի, որ քու ծառան ամբողջ հոտդ կոտորեց։ Էս հարուստը վազում է, տեսնում է՝ ճիշտ որ, ինչ ոչխար ունի, բոլորը ծառան մորթել է։

Գլխին տալիս է, գոռում․

— Էս ի՞նչ ես արել, ա՛յ անաստված, քու տունը քանդվի, ինչ իմ տունը քանդեցիր․․․

— Դու ասիր․ «Ո՛ր ոչխարը պատահի՛, մորթի», ես էլ եկա, բոլորը պատահեցին, բոլորը մորթոտեցի, ուրիշ ավել–պակաս ի՞նչ եմ արել,— հանգիստ պատասխանում է ծառան,- բայց կարծեմ դու բարկանում ես․․․

— Չէ՛, բարկանում չեմ, միայն ափսոսս գալիս է, որ էսքան ապրանքս փչացավ․․․

— Լա՛վ, որ բարկանում չես, է՛լ կծառայեմ։

Հարուստը մտածում է՝ ինչ անի, ոնց անի, որ էս ծառայիցն ազատվի։ Պայման է կապել մինչև մին էլ գարնան կկվի ձենը ածելը, այնինչ դեռ նոր են մտել ձմեռը, դեռ ո՞րտեղ են գարունն ու կկուն․․․

Միտք է անում, միտք, մի հնար է մտածում։ Կնոջը տանում է, անտառում մի ծառի վեր հանում ու պատվիրում, որ «կուկու» կանչի։ Ինքը գալիս է, ծառային տանում, թե՝ արի գնանք անտառը որսի։ Հենց անտառն են մտնում թե չէ, կինը ծառի վրայից կանչում է․ «Կուկո՛ւ, կուկո՛ւ»․․․

— Ըհը՜, աչքդ լուս,- ասում է ծառային տերը,- կկուն կանչեց, ժամանակդ լրացավ․․․

Տղեն գլխի է ընկնում տիրոջ խորամանկությունը։

— Չէ՛,- ասում է,- ո՞վ է լսել, որ տարու էս եղանակին, ձմեռվա կիսին, կկուն ձեն ածի, որ սա ձեն է ածում։ Ես պետք է էս կկվին սպանեմ, սա ինչ կկու է․․․

Ասում է ու հրացանը քաշում դեպի ծառը։ Տերը գոռալով ընկնում է առաջը․

— Վա՜յ, չզարկես, աստծու սիրուն․․․ սև լինի քու պատահելու օրը, էս ինչ փորձանք էր, որ ես ընկա մեջը․․․

— Հը՞, չլինի՞ թե բարկանում ես․․․

— Հա՛, ախպեր, հերիք էր․ արի՝ ինչ տուգանք տալու եմ, տամ, քեզանից ազատվեմ։ Իմ գրած պայմանն է, ես էլ պետք է տուժեմ։ Հիմի նոր եմ հասկանում էն հին խոսքը, թե՝ «Մարդ ինչ անի, իրեն կանի»։

Էսպես հարուստը խելոքանում է, իսկ փոքր ախպերը մեծ ախպոր տված պարտքի թուղթը պատռում է, հազար մանեթ տուգանքն էլ առնում ու վերադառնում տուն։

Հարցեր և առաջադրանքներ

Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր  բառարանի օգնությամբ։

Նկարագրի՛ր երկու եղբայրներին։ Ո՞մ կցանկանայիր նմանվել և ինչո՞ւ։

Մի պայմանն էլ ինքդ մտածի՛ր։ Ի՞նչ պայման դու կդնեիր , եթե լինեիր հարուստի փոխարեն։

Ի՞նչ լիներ, եթե փոքր եղբայրն էլ մեծ եղբոր նման լիներ։

ռոճիկ -աշխատավարձ

կզկզալ-Կակազել, կմկմալ

հարամ —Կեղտոտ, անսուրբ

պարտամուրհակ —պարտքի մուրհակ

վռազել-Շտապել, փութալ, աճապարել

տրեխներ-ոտնաման,չարուխ

 Նկարագրի՛ր երկու եղբայրներին։ Ո՞մ կցանկանայիր նմանվել և ինչո՞ւ։

Մեծ եղբայրը միամիտ էր, խելոք բայց շուտ ջղաինացող։

Փոքր եղբայրը խելացի էր, հնարամիտ և համբերատար։

Ես կցանկանաի նմանվել փոքր եղբորը, քանի որ նա ավելի խելացի է և հնարամիտ։

Մի պայմանն էլ ինքդ մտածի՛ր։ Ի՞նչ պայման դու կդնեիր , եթե լինեիր հարուստի փոխարեն։

Ի՞նչ լիներ, եթե փոքր եղբայրն էլ մեծ եղբոր նման լիներ։

Ես և շրջակա աշխարհ

Քարերի մասին

Ծիսապաշտամունքային հավատալիքներում ժայռերը, քարերը,  տարբերություն  մեռնող և անհետացող մարմնի, ամրության, երկարակեցության ևհավերժության խորհրդանշաններն են։Օգտագործել  գիշերային  աստղազարդ երկինք պատկերելիս։Ալբերտ Մեծի խոսքերով ՝ Սև երակներով ագաթն օգնում է մեղմել վիշտը և սրտին ուժ է տալիս։