Մայրենի

Գարուն

Ահա եկավ  գարունը: Ծառերը բողբողջում են, հոտավետ ձնծաղիկն է ծաղկում։ Ամեն գարուն ես գնում եմ ձնծաղիկ հավաքելու իմ ընտանիքի հետ։ Հետո սկսում է ամեն ինչ կանաչել, ծառերը սկսում են ծաղկել։

Շուտով ծիծեռնակները և արագիլները հետ  կվերադառնան և կսկսեն վերանորոգել իրենց բները։ Մեր շքամուտքում կա ծիծեռնակի բույն։ Ես անհամբեր սպասում եմ, երբ են վերադառանու ծիծեռնակները։ Շատ հետաքրքիր է հետևել, թե նրանք ինչպես են վերանորոգում իրենց բույնը, հետո տեսնել ինչպես են ձվերից դուրս գալիս ձագերը և մեծանում։

Եղանակը տաքանում է և մենք իմ ընկերների հետ հաճախ ենք բակ գնում խաղալու։ Ես շատ եմ սիրում գարունը։