Մայրենի

Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, ——

պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:

ապերախտ-անշնորհակալ

հասակակից- Միևնույն հասակի, միևնույն տարիքի

2.Առակից գտի՛ր բոլոր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը, նրանց ավելացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր, ստացի՛ր նոր բառակապակցություններ:

օգտակար

ահագին-

հասակակակից-

փոքր-

իմաստուն-

քնքուշ-

աննման-

շատակեր-

ուղիղ-

ապերախտ-

անխնամ-

3.Դուրս գրի՛ր ընդգծված բառերը և գրի՛ր այդ բառերի հոմանիշներն ու հականիշները։

օգտակար-անօգտակար

սխալվել-չսխալվել

ահագին-հսկա- փոքր

փոքր-մանր- մեծ

շատ-քիչ

իմաստուն

քնքուշ-նուրբ

շատակեր-ագահ

ագահ-շատակեր

4. Ստացված բառակապակցություններով՝ հորինի՛ր նոր փոքրիկ պատում:

 

Մայրենի

Հիշողություն

/.Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:

Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ փորձի՛ր բացատրել։

սնուցել-սնել, պահել

հափշտակել-գողանալ

արյունարբու-գիշատիչ

2.Դուրս գրի՛ր ընդգծված բառերը։ Փորձի՛ր գտնել դրանց հոմանիշները։

Շյուղ-ճյուղ

բույն-տուն

ավերակ-փլատակ

կպցնել-կցել

սնուցել-սնել

արյունարբու-դաժան

կրկին-նորից

3.Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին։ Եթե չգիտես, փորձի՛ր տեղեկություններ գտնել համացանցից։

Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին։ Տարածված է առավելապես լեռնային շրջաններում, որտեղ կան լերկ, զառիթափ ժայռեր։ Բնակվում է նաև մարդու հարևանությամբ։ Բնադրվում է գաղութներով։ Բույնը ծեփում է ցեխից՝ ժայռերի կամ շենքերի պատերին, կարող է բնադրվել նաև ոչ մեծ խմբերով։ Խոշոր գաղութներում կարելի է հաշվել 100-500 բույն։ Բույնը նման է կիսագնդի։ Բազմանում է մայիսից մինչև հուլիս, տալիս է երկու սերունդ, դնում է 4-6 սպիտակ ձու։ Քաղաքային ծիծեռնակներին հաճախ կարելի է տեսնել մեծ և փոքր խմբերով էլեկտրալարերին նստած։ Ծիծեռնակների մյուս տեսակների համեմատությամբ՝ ավելի հաճախ իջնում է գետնին։

4.Նկարի՛ր բանաստեղծությունը և տեղադրի՛ր քո բլոգում։

Մայրենի

Զատկական ասիկներ և հանելուկներ

Կարմիր արև քեզ, ախպեր,Աստծու բարև քեզ, ախպեր:

Կարմիր եզին օղն ու կոճակ,Կարմիր հավկիթս դուրս բերեք,Ճերմակ հավկիթս ներս տարեք:

Զատկեզատի՜կ է, նավակատի˜կ է, չամչեհատի˜կ է:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

_ Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,Իջի  մեր տուն, իջի  մեր տուն,Ես քեզ կտամ նուշի կթուն:

Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:

Զատկեզատի˜կ է, նավակատի˜կ է, չամչեհատի˜կ է:Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:Զատիկն առանց ձվի չի լինի:Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Տիկին-տիկին, տիկնակոթ,Տիկինը գնաց բանջարի,Բանջար չկար, խոտ կար,Խոտի տակին ծիտ կար:Ծտի տակին ձու կար,Քեռիս փայտը կտրատեց,Քեռակինս ձուն խաշեց,Մոտեցա մինը վերցնեմ,Շերեփը գլխիս քաշեց:

Մայրենի

«ԼՈւՍՆԱՀԱՉ»

_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
_ “ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:
Բայց լուսինը խոմ չգիտե՞,
Որ իր վրան հաչողներ կան, —
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին”:

Հարցեր և առաջադրաքներ՝

Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ փորձի՛ր բացատրել։

խոմ- Տես

բոլորած-շուրջը հավաքած

զուր-արդյունք չտվող իրեր

Դուրս գրի՛ր ընդգծված բառերը։ Փորձի՛ր գտնել դրանց հականիշները։

զուր -պիտանի

մութ-լույս

գիշերը -ցերեկ

անորոշո-հստակորեն

գալ-գնալ

լույս -մութ

վնաս-օգուտ

վնաս տալ-օգուտ տալ

Հայրը իրենց ինչի՞ հետ է համեմատում, դուրս գրի՛ր այդ տողերը և փորձի՛ր բացատրել։

Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին:

Ինչոր օգուտ տալ աշխհարին։

Անխելքներին չլսել։

Русский язык

Три медведя

Ответьте на вопросы.

1.1.   Когда Маша пошла в лес?

Весной.

Летом.

1.2.   Почему девочка заплакала?

Потому что ей стало страшно.

Потому что в лесу было мало грибов.

1.3.   Чей дом увидела Маша на поляне?

Свой дом.

Чужой дом.

1.4.   Когда девочка вошла, в доме кто-то был?

В доме были медведи.

Никого не было.

1.5.   У медведицы и медведя были дети?

Да.

Нет.

1.6.   Что делали медведи в лесу каждый день?

Гуляли.

Собирали грибы.

1.7.   В какую комнату Маша вошла сначала?

В столовую.

В спальню.

1.8.   Почему Маша не стала есть из больших тарелок?

Потому что они были слишком большие.

Потому что там была невкусная каша.

1.9.   Почему стульчик сломался?

Потому что Маша была очень тяжёлая.

Потому что Маша вела себя неправильно.

1.10.   В какой комнате стояли кровати?

В столовой.

В спальне.

1.11.   Почему медведи удивились и рассердились, когда вернулись домой?

Кто-то съел всю кашу и сломал их стулья.

Они поняли, что кто-то был у них дома.

1.12.   Почему девочка убежала?

Потому что она испугалась.

Потому что она захотела домой.