Մայրենի

«Ծառերի գանգատը» և «Աչքերի գանգատը» հեքիաթների շիլաշփոթ

Գիտե՞ք, որ ծառերն էլ են գանգատվում։ Մի անգամ ես լսեցի, թե ինչպես են ծառերը  գանգատվում։

Ծառերը ասում էին,  որ մարդիկ իրենց պտուղն են ուտում։ Իրենց փայտերից կրակ են վառում, բայց իրենց չեն խնամում։ Բայց հայտնվում են գյուղացիները և իրենց փայտից սկսեցին գութաններ պատրաստել։ Իսկ շինարարները գալիս են և իրենց փայտից տներ և մարագներ են պատրաստում։ Հետո մի օր հայտնվում են ճանապարհորդները և փայտերից սկսեցին նավեր պատրաստել, որ կարողանան անցնել  ծովերն ու գետերը։ Բայց միևնույնն է ծառերին ոչ ոք չէր  խնամում։

Ծառերը շատ էին տխրում երբ, իրենց ընկերներից ինչ որ մեկին կտրում էին։ Բայց միևնունն է նրան շատ բարի էին և էլի շարունակում են մարդկանց համեղ մրգեր տալ։ Օգնում են տաքացնել տները, արտերը վարել, ծովեր և օվկիանոսներ անցնել։ Տեսնելով ծառերի բարությունը մենք էլ պետք է բարի լինենք, խնամենք մեր այգիների ծառերը, նոր ծառեր տնկենք ։