Ես և շրջակա աշխարհ

Հայկական գորգերի զարդանախշեր

Հայկական գորգերը ներդաշնակ գունավորումներ են ունեցել շնորհիվ կարմիրի, սպիտակի, կապույտի, կանաչի, դեղինի և դրանց տարատեսակների: Դեղին գույնը ստացել են դեղնածաղկից, կարմիր գույնը՝ որդան կարմիրից, ինչպես նաև տորունի արմատներից, կանաչ գույնը՝ ընկույզի կեղևներից, որից կարելի էր ստանալ նաև շագանակագույնի երանգները:

Թանգարան գնալիս մենց իմացանք, որ կան ընտանեկան գորգեր, որոնց ամեն մի շարքը գործել է ընտանիքի անդամներից մեկը։ Իսկ այն գորգերը, որոնք օձաձև նախշերով էին, կոչվում են վիշապագորգ։

Մեր տանը ևս կա ձեռագործ գորգ։ Ահա այս գորգը գործել է իմ հայրիկի տատիկը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով